Հայաստանը և ՆԱՏՕ-ն գերազանց համագործակցություն ունեն
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը և ՆԱՏՕ-ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով: Ինչպես ասել է՝ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունն ամրագրված է լայն շրջանակային համաձայնագրով: «Մենք շնորհակալ ենք Հայաստանին Աֆղանստանում և Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»,- նշել է Ապատուրայը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են տարածքաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցեր:
