Մակրոնը ծանոթացել է ԼՂ կարգավորման խնդրին. ֆրանսիացի համանախագահ Վիսկոնտին Ստեփանակերտում է
Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են՝ այս մասին այսօր Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում ասել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին՝ փոխանցում է «Արցախպրես»-ը։ «Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը ծանոթացել է իրավիճակին: Ինձ համար հաճելի է լինել Արցախում և տեղում ծանոթանալ իրադրությանը: Մեզ համար անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացի խնդիրները շատ կարևոր են: Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործադրում են հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցում առաջընթաց գրանցեն»,- մասնավորապես ասել է Ստեֆան Վիսկոնտին: Նա հայտնել է նաև, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հարցը քննարկվում է Վիեննայում:
