Ի՞նչ ես բացատրում, այ քեզ բան. Ռուբեն Հայրապետյանը` Սամվել Ալեքսանյանին
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հարցերին պատասխանելուց հետո մոտեցավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:«Անդաստիարակ են սրանք»,լրագրողների հասցեին ասաց Հայրապետյանը: Լրագրողները հորդորեցին բացատրել՝ ո՞ւմ նկատի ուներ: Տեսախցիկների առաջ Ռուբեն Հայրապետյանը արդարացավ. «Երեկ մեկը զանգել էր, բան էր ասում, Ալեքսանյանի հետ խոսում էի, էդ էի ասում: Մենք իրար հետ բան ենք խոսում, աղջիկ ջան, պտի քեզ ատչյոտ տա՞մ ես ինչ եմ անում: Ես քեզ բան եմ ասե՞լ»: Լրագրողներից մեկը հետաքրքրտվեց հավաքականի վերջին հանդիպումից Չեռնոգորիայի հավաքականի հետ, որտեղ մեր հավաքականը պարտություն կրեց: «Ամեն խաղից առաջ էլ հաղթանակ է ակնկալվում»,-միայն այսքանն ասաց ՀՖՖ նախագահն ու հավելեց, որ ասուլիս կտա, այնտեղ էլ հարցերին կպատասխանի: Միջամտեց Սամվել Ալեքսանյանը. «Երեխեք, մամուլի ասուլիս կտա Հայրապետյանը, կասի»:Ռուբեն Հայրապետյանը բարկացավ Ալեքսանյանի վրա. «Արա, էս ի՞նչ ես բացատրում նրանց, ես ինչ պտի անեմ, այ քեզ բան»:«Բա ինչ անեմ, մեր հարազատներն են»,- արդարացավ Սամվել Ալեքսանյանը: Սամվել Ալեքսանյանը լրագրողներին հորդորեց էլ հարցեր չտալ: Ռուբեն Հայրապետյանը նորից բարկացավ:«Սաղ դու ես մեղավոր, Սամո»: «Ես ինչ եմ մեղավոր, մեղր է քսած վրաս, որտեղ տենում գալիս հարց են տալիս»,-ասաց Ալեքսանյանը:
