Դիմեք իրավապահներին. Կարեն Կարապետյանը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողները հարց ուղղեցին,թե ընդդիմադիրները շատ են քննադատում, որ Տարոն Մարգարյանի ունեցվածքը կասկածելի ծագում ունի, վարչապետին դա անհանգստացնո՞ւմ է:«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հարցով դիմել իրավապահ մարմիններին:Եթե իրանք փաստեր ունեն, թող դիմեն համապատասխան իրավապահ մարմիններին»: Հարցին, թե իրեն չի՞ զարմացնում, որ երիտասարդ տարիքում Տարոն Մարգարյանն այդքան հարստություն է կուտակել, վարչապետը պատասխանեց. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են, դա դրա հետ կապ չունի»:
