Բայդենի հաշվարկն ու Էրդողանի նենգ ախորժակը ՀՀ սահմանին

Եվ այսպես, ԱՄՆ նախագահ Բայդենը կատարեց իր խոստումը: ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների, ԱՄՆ-ի հայկական սփյուռքի, ՀՅԴ լոբբիստական խմբերի ջանքերը տվեցին արդյունք: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի ուղերձում արտասանեց «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը՝ 2 անգամ, նաև՝ «Մեծ եղեռնը» հիշատակեց:

Հայաստանում ներկայիս կառավարության կողմնակիցների փորձերը այս միանշանակ հաղթանակը ներկայացնել որպես Փաշինյանի իշխանության հաջողություն՝ ուղղակի ծիծաղելի է: Ամերիկյան վարչակազմն ուներ իր հաշվարկները, որոնք այս անգամ համընկան Հայաստանի շահերի հետ: Այսօրվա Թուրքիան իր ազդեցության համար պայքարով ամենուր՝ շատերի մոտ է արդեն համոզմունք առաջացրել, որ հատում է կարմիր գծեր:

Բայցև պետք է ուշադրություն դարձնել Բայդենի ուղերձի որոշ ուշագրավ դրույթներին: ԱՄՆ նախագահը շեշտում էր զգոնությունը, որ պետք է մնա՝ ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում. «Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի»:

Այսինքն, ԱՄՆ ղեկավարը շեշտեց, որ թույլ չեն տա, որ «կատարվածը»՝ նորից կրկնվի:
Անցյալ աշնանը՝ Արցախում կատարվածով Թուրքիան արդեն կրկնեց իր ցեղասպան ծրագիրը: Էրդողանն աջակցեց Ալիևին, Թուրքիան մասնակցեց պատերազմին, արգելված զենքերով հայերի դեմ պատերազմ մղվեց, Թուրքիան տարածաշրջան ահաբեկիչներ լցրեց՝ ընդդեմ հայերի դեմ պատերազմի:

Ի՞նչ էր սա, եթե ոչ թուրքական ցեղասպան քաղաքականության նոր դրսևորում 21-րդ դարում՝ քաղաքակիրթ աշխարհի լռության ներքո...

Այնպես որ, ԱՄՆ նախագահի կողմից ուղերձը նաև պետք է դիտարկել այս համատեքստում: Վաշինգտոնը Հարավային Կովկասում Թուրքիայի ծրագրերի դեմ քայլ արեց, հասկացնելու, որ գիտակցում է Էրդողանի հեռահար նպատակները:
Եվ այդ իսկ պատճառով Բայդենը շեշտեց. «Եկեք վերահաստատենք ապագայում վայրագությունները կանխելու մեր հաստատակամությունը՝ աշխարհի որ անկյունում էլ լինի։ Եվ եկեք հասնենք աշխարհի բոլոր ժողովուրդների հաշտեցմանն ու ցավերի ամոքմանը»։

Չի բացառվում, որ Վաշինգտոնն այսուհետ Թուրքիայից պահանջի հայերի հետ հաշտեցման գործում գնալ առարկայական քայլերի, այլ ոչ թե սահմանափակվել միայն ստանդարտ հայտարարություններով, թե՝ «պատրաստ են հայերի հետ հարաբերությունների կարգավորմանը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2872 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am