140 մարդ է ձերբակալվել Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիայի ժամանակ
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսերով ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել են 137 մարդու: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով իրավական աջակցություն ցույց տվող ՕՎԴ-Ինֆո կազմակերպությանը: Տարբեր տվյալներով, Պետերբուրգում բողոքի ակցիային ավելի քան 9000 մարդ է մասնակցել:Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի տասնյակ քաղաքներում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հանրահավաքներ են կազմակերպել կոռուպցիայի դեմ:
