Պարտքի վտանգավոր շեմը հատած

 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նախորդ շաբաթ, կառավարությունում 2020 թվականի պետական բյուջեի կատորողականի ներկայացման ժամանակ, հայտարարել է, որ պետական պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս։ Սա այն դեպքում, երբ 60 տոկոսը պետության համար արդեն իսկ համարվում է ռիսկային ցուցանիշ պետության համար, ինչը արձանագրված է նաև պետական պարտքի մասին ՀՀ օրենքում։
Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնալ 60 տոկոսից ցածր շեմին։
Անդրադառնալով բյուջեի հիմնական ցուցանիշները՝ Ջանջուղազյանը նշել է, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 560 մլրդ 655մլն 340 հազար դրամ, ծախսերը` 1տրիլիոն 894 մլրդ 647 մլն 93 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 մլրդ 991 մլն 752 հազար դրամ: Ի սկզբանե բյուջեով նախատեսված էր մոտավորապես 161 մլրդ դրամի դեֆիցիտ, մինչդեռ փաստացի ունեցել ենք շուրջ 334 մլրդ դրամի պակասուրդ, այսինքն՝ ավելի քան կրկնակի անգամ ավել նախատեսվածից։
Ատոմ Ջանջուղազյանը` շեշտել է, որ սա այն գինն է, որը կառավարությունը վճարել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով։
Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը այն 2019-ի վերջին կազմում էր 50 տոկոսից ցածր, ինչը թույլ է տվել 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: «Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3 տոկոսի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք մոտ ՀՆԱ-ի 5,5 տոկոսի դեֆիցիտ»,- ասել է նախարարը՝։

Հավելյալ կամ չնախատեսված դեֆիցիտը լրացվել է արտաքին պարտքի մեծացնելու միջոցով։ Ընդ որում տնտեսական տարին մեկնարկել է բավականին ոչ հուսադրող պայմաններում։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումով 2021 թվականին Հայաստանը կարող է ունենալ 1 տոկոս տնտեսական աճ, որի պայմաններում ՀՆԱ/Արտաքին պարտք հարաբերակցությունը չի բարելավվի, թերևս հակառակը, կարող է ավելանալ՝ մետանալով 65 տոկոսի շեմին։ Բանն այն է, որ բավականին մեծ է նաև նախկինում վերցրած պարտքերի սպասարկման բեռը, դրան գումարած նաև հետպատերազմական անխուսափելի ծախսերն ու տնտեսության մեջ ներդրումների փաստացի բացակայությունը։ Սրան ավելացրած նաև արտահերթ ընտրությունները, որոնք որպես կանոն տնտեսական կյանքում պաուզայի էֆեկտ են ունենում։
Պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունն արտահայտող ցուցանիշը կարող է նվազել միայն այն դեպքում, երբ ավելանա ՀՆԱ-ն, կամ էլ ինչ-որ հրաշքով փակվի արդեն վարցված ահռելի խոշոր պարտքերը։ Երկուսն էլ այս պահին իրատեսական չեն։ Փաստացի Հայսատանն այժմ խոշոր քայլերով շարժվում է դեպի անհուսալի երկիր ճանաչվելու ճանապարհով։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2313 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am