Բաբլոյանը մեծ ախորժակ ունի
Կարեն Կարապետյանի կաբինետը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի շրջանակներում մասնավորեցման ծրագրում ընդհանուր առմամբ ընդգրկել է 47 ընկերություններ, որոնց վաճառքից ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ:Մասնավորեցման են ներկայացվել մի շարք ընկերություններ,այդ թվում բուժհիմնարկներ,որոնցից են «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն և այլ կառույցներ: Այս շրջանում այն օլիգարխները ,որոնք հսկայական միջոցների են տիրապետում,բավականին ակտիվացել են: Մեր ունեցած տեղեկություններով «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի վրա աչք է դրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ,ով հավանաբար կգնի այն:
