Անդրանիկ Մարգարյանը շատ լավ գիտակցում էր, որ մնայունը ազգն ու պետությունն է. Շարմազանով
«Անդրանիկ Մարգարյանը բացառիկ պետական ու ազգային նկարագիր ունեցող գործիչ էր։ Մարդ, որն ամբողջության մեջ գիտակցում էր հայոց պետականության կարևորությունը, բացառիկությունը, ամբողջության մեջ գիտակցում էր պետական գործչի պատասխանատվություն և ծառայությունը սեփական ազգին, սեփական պետականությանը:Նա շատ լավ գիտակցում էր, որ գրեթե բոլոր դժվարությունները ժամանակավոր են։ Մնայունը ազգն ու պետությունն է, ես էլ, որպես պարոն Մարգարյանի աշակերտ և ոչ միայն ես, շատերս սերտել ենք, իհարկե, սխալներ անում ենք, բայց յուրաքանչյուր սխալից հետո ևս մեկ անգամ հիշում ենք նրան, նրա խորհուրդները, նրա խրատները, նրա հորդորները, որը նա ծնողաբար էր անում և փորձում ենք առաջ գնալ», -Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։
