Թրամփի դեմ դատական հայց կներկայացնեն
Gazeta.ru-նч հղում անելով The Washington Post-ին փոխանցում է,որ Վաշինգտոն և Մերիլենդ նահանգների գլխավոր դատախազները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնել՝պատճառը Սահմանադրության հնարավոր խախտումն ու պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո բիզնեսով զբաղվելն է: Թրամփին մեղադրում են «արտասահմանյան կառավարություններից միլիոնավոր դոլարներ ստանալու» մեջ։ Նրանց խոսքով՝ Թրամփը մշտապես ստուգում է իր կորպորացիայի ֆինանսական հաշվետվությունները։ «Մենք գործ են հարուցում, որովհետև նախագահն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իր գործարար շահերից հրաժարվելու նպատակով», - ասել է գլխավոր դատախազ Կարլ Ռասինան։
