Կարող է Նիկոլ Փաշինյանին էլ խղճակ ու դադարեք նրա դեմ պայքարը

Երեկ դատախազության դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ
ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցած հրշտոցի հետևանքով ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր: Ակցիայի մասնակիցները և ոստիկանները փորձել էին առաջին օգնություն ցուցաբերել ոստիկանին, այնուհետև վերջինիս ոստիկանական մեքենայով տեղափոխել էին դատախազության շենքի տարածքից: Այս միջադեպը պատճառ դարձավ, որպեսզի ընդդիմությունը դադարեցնի ընդդեմ Փաշինյանի եւ ի աջակցություն սյունեցիների նախաձեռնությունը «Մեր պայքարը հավիտենական է ու մեր պայքարը շարունակական է, ուղղակի այս պահին մենք խնդրում ենք դադարեցնել ակցիան, որովհետև ոստիկանը վատացել է: Առողջություն ցանկանանք նրան, նա մեր քաղաքացին է, մեր հայրենակիցը: Ես խնդրում ենք ձեզ, որ մեր պահանջների տերը լինենք»,- ահայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Իհարկե, ցանկացած իրավիճակներում, ցանկացած պարագաներում հաղթողը պետք է լինի հումանիզմը, քանզի մարդն է ամենաբարձր արժեքը, բայց այս դեպքում մի ոստիկանի ինքնազգացողության պատճառով դադարեցնել Հայաստանի համար կենսական նշանակության ակցիան, իսկապես, զարմանալի էր:

Հատկապես, որ այդ նույն ոստիկանները անցած ամիսների ընթացքում քանի-քանի քաղաքացիներին են այդպես ճնշել, բռնության ենթարկել, իշխանության հրահանգով վայրագ գործողություններ իրականացրել ու քանիսի ինքնազգացողությունն է վատացել: Պատերազմից հետո, երբ նժարին Հայրենիքի լինել-չլինելու հարցն է, երբ ունենք բզկտված Արցախ, տաս հազարից ավելի զոհ, երկու այդքան վիրավոր, տասնյակ հազարավոր անտուն, տնավեր փողոցւմ հայտնված արցախցիները, ոստիկանները փոխանակ որպես նախեւառաջ հայ, ապա նոր ոստիկան միանային համաժողովրդական շարժմանը եւ դավաճան իշխանություններին իրենց տեղը ցույց տային, ճիշտ հակառակը սոսկալի բիրտ միջոցներով ապահովում է իշխանության անվտանգությունը, ճնճում ընդդիմադիրներին, գազանաբար բռնությա ենթարկում անհնազանդներին, եւ ըստ ամենայնի , այնքան լավ է թուրքին պաշտպանելու գործն իրականացնում, որ Նիկոլ Փաշինյանը որպես խրախուսում հարյուր տոկոսով բարձրացրեց նրանց աշխատավարձը: Այդ նույն ոստիկաններն էին, որ Սյունիքում քաշքշում էին սյունեցիներին, որոնցից շատերի տները Փաշինյանի ստորագրած փաստաթղթով անցել է թշնամուն, որոնք հայտնվել են թուրքի դեմ-հանդիման: Իսկ վերջում գազանաբար նրանց քարշ տալով բերման էին ենթարկում ոստիկանական բաժանմունքներ: Այո, սա թուրք պաշտպանող ոստիկանություն է եւ պետք չէ հումանիզմ խաղալ, հակառակ պարագայում այսպես գնաց, մի օր էլ ընդդիմությունը գուցե խղճա Նիկոլ Փաշինյանին եւ դադարի պայքարել նրա դեմ՝ հայտարարելով, որ մարդն այնքան է հարբեցողությամբ զբաղվում, մեղք է, վատանում է:

Անի Սահակյան

դիտվել է 3828 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am