Թուրքերը Արմեն Սարգսյանի միջոցով երկրորդ հեղափոխությունը կանեն

Արցախյան վերջին պատերազմից հետո ակտիվ գործողությունների թատերաբեմը տեղափոխվել է Սյունիք: Ընտրությունների նախաշեմին Նիկոլ Փաշինյանի համար Սյունիքն ամենակարևոր բաստիոնն է, որ նա պետք է ամեն գնով փորձի վերցնել: Քանզի Սյունիքը նաև Իլհամ Ալիևի երազանքն ու նպատակն է, եւ Փաշինյանի Սյունիք կատարած այցից օրեր առաջ նա հայտարարեց, որ «եթե Հայաստանը չցանկանա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով»: Ասել էր նաեւ, թե՝ «նրանք պիտի կամովին հեռանան մեր հողերից, ադրբեջանցիները 101 տարի անց վերջապես կվերադառնան...»: Շարունակությունը մեջբերելու կարիք չկա՝ ամեն ինչ պարզ է:

Ուշագրավ է, որ Սյունիք կատարած այցի օրերին այտեղ էին գտնվում նաեւ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ: Թերեւս Սարգսյանն ավելի խորամանկ գտնվեց Փաշինյանից եւ Թաթոյանի հետ Սյունիք այցով իրեն ապահովագրեց այն հեռանկարից, ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանիհետ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում միակ աշխատող կառույցը ՄԻՊ-ն է՝ ի դեմս Թաթոյանի եւ չի բացառվում, որ ՀՀ նախագահը նաեւ նրա աշխատանքին փայ մտնելու նպատակ է հետապնդել: Ի դեպ, վերջիններիս այցից կարելի է առանձնացնել հատկապես այն դրվագը, որ Սարգսյանը եղել է դիրքերում, համաձայն նախագահականի տարածած լուսանկարների՝ ընդամենը մի քանի մետրի վրա երևում է թշնամու դրոշը: Գուցե սա մեսիջ է, թե այս հարևանությունից պետք չէ վախենա՞լ…
Եւ վերջապես երրորդ ոչ պատահականությունն այն է, որ նույն օրերին Սյունիքում էր գտնվում նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Մամուլի տեղեկություններով՝ Փաշինյանն ու դեսպանը նույն հյուրանոցում են գիշերել եւ երկար զրուցել են : Կկասկած չկա, որ Մեղրիի հարցն օրակարգում է եւ սորոսաբրիտանական կլանը հայաստանյան ներկայացուցչության, ի մասնավորի Փաշինյան-Արմեն Սարգսյան տանդեմի փորձում է կյանքի կոչել Մեղրիի ծրագիրը:

Թե ինչ դերակատարում է ստանձնել նախագահ Սարգսյանը պատերազմից առաջ, պատերազմից հետո եւ հատկապես՝ ընթացքում՝ թույլ տալով հայկական զինուժը ավերիչ հարվածներ հասցնի ադրբեջանական նավթամուղին, քանի որ ինքն այստեղ փայատեր է հայտնի ընկերությունում, կարծում ենք՝ հիշեցնելու կարիք չկա: Նա եղել եւ պատերազմից հետո էլ շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի դաշնակից-հանցակիցը՝ թեեւ պատերազմից հետո ձեւական պահանջեց նրա հրաժարականը: Ըստ էության սորոսաբրիտանական թուրքական շահերի ջատագով կենտրոնի համար Արմեն Սարգսյանն է դիրատկվում Փաշինյանին այլընտրանք, որը կշարունակի կիսատ գործը: Սրանով է պայմանավորված նաեւ, որ սորոսականների դառիկան թեւը՝ ի դեմս Սասնա Ծռերի Արմեն Սարգսյանին չեն թիրախավորում եւ ակնհայտ է հատուկ խնայողական վերաբերմունքը: Սակայն վերջին շրջանում ի հայտ է եկել նաեւ նոր թեկնածու՝ ի դեմս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի, ով սերտորեն համագործակցում է այս կենտրոնի հետ եւ դրա ապացույցն է նաեւ նախագահի հետ հարաբերությունների ջերմացումը: Եթե այսպես շարունակվի եւ Նիկոլ Փաշինյանը չկարողանա իրագործել իր դրսի տերերի պատվերը, ապա խաղը կփոխվի եւ խաղադաշտ մտցնեն նոր խաղացող, որպեսզի Հայաստանում իրագործեն կիսատ ծրագրերը՝ Մեղրիից սկսած, վերջացրած Սյունիքի հանձնում:

 Անի Սահակյան

դիտվել է 6321 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am