Սապոգ լիզելու հաղթարշավ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաները», հիրավի, զարմանք է հարուցում:
Մինչ հեղափոխությունը երդվյալ հակառուս Արմեն Գրիգորյանը այսօր մեղմ է ասել, թե ռսի սապոգը լիզելով է զբաղված, ինչպես կասեր իր կապիտուլանտ ղեկավարը:

Մինչ հեղափոխությունը Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքող երբեմնի սորոսական վերլուծաբանը, ով ամեն օր իր սուրբ պարտքն էր համարում ՌԴ նախագահի դեմ հոդված գրելն ու ակցիաներ կազմակերպելը, ով կարծում էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, այսօր ամեն պատեհ առիթով ռուսամետ է ներկայանում և նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևն իր ընկերն է:

Հայաստանի բարձրաստիճան այս պաշտոնյան, ում ռուսները նշանակման օրվանից մեղմ ասած բանի տեղ չեն դրել եւ ըստ մամուլի հրապարակումների անվտանգային որեւէ ինֆորմացիա չեն փոխանցել, միեւնույն է երեք տարի շարունակում է ռուսալեզության իր հաղթարշավը:
Ռուսաստանը՝ որպես մեր ռազմավարական դաշնակից, կարեւոր դեր է խաղում Հայաստանի սահմանների պաշտպանության գործում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է նա օրերս տված հարցազրույցում:

Արմեն Գրիգորյանը թերեւս ճիշտ կաներ խոսեր այն մասին, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը պետությա սահմանների հարցում: Իհարկե, խոսելու նյութ չկա, քանի որ պատերազմից հետո Նիկոկ Փաշնյանը հետեւողականորեն քանդում է հայկական բանակը, օրերս խորհրդարանում բանակի իբր բարեփոխումների իր տեսլականը ներկայացնելով նա ըստ էության բանակի վրա վերջին տապանաքարը դրեց: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե պետք է մտածել ժամկետային զինծառայության ժամկետը էականորեն կրճատել, օրինակ՝ պետք է 5 տարին մեկ 3-ամսյա կամ 2-ամսյա ծառայություն լինի։ Դե, հասկանալի է, մարդիկ բանակում չեն ծառայել եւ դասալիքների այս իշխանությունը դժվար, թե պատկերացնի, թե քանի ամսում են բանակում հմտություններ ձեռք բերում, համենայն դեպս երկու տարվա ժամկետը բոլորովին պատահական չէ:

Այս պաշտոնյայի անադեկվատությունը միայն Ռուսաստանի հարցում չի դրսեւորվում: Նա ասել է, որ ամեն ինչ արել են, որ Հայաստանն աշխարհաքաղաքական բախումներից դուրս մնա. «Վերջին շրջանում Հայաստանի մասով փորձագետները հաճախ են սխալվում: Հայաստանը բոլոր ժամանակներում աշխարհաքաղաքական բախումներից դուրս է դիրքավորվել մենք միշտ փորձել ենք ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական պայքարի թաթերաբեմ չդառնալ: Շատերը սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ 2018-ի հեղափոխության գնահատականները չափազանց մակերեսային էին եւ որ հեղափոխությունը ոչ թե արտաքին ազդեցությունների, այլ զարգացումների եւ երկրի ներիքին կոռուպցիոն համակարգից բխող հանգամանենքրի արդյունք էր»: Իյա, իրո՞ք, կասեր մեր օրերի դասականը, իսկ այդ ով էր սադրիչ հայտարարություններ անում, որոնք , ի վերջո, հանգեցրին ավերիչ պատերազմի, որին ներգրավեց Թուրքիան, ահաբեկիչները, եւ իշխանության անհեռատես ու հակադաշնակցային, հակառուսական քաղաքականության հետեւանքով մենք դարձանք ռուս-թուրքական հակամարտության մանրադրամ:

Շարունակելով անադեկվատության հաղթարշավը Գրիգորյանն ասում է, թե Հայաստանում քաղաքական կայունությունը պայմանավորված է «ազատ եւ արդար ընտրություններով, իսկ 2018-ի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ ռեսուրս են ձեւավորել»: «Հենց դրա շնորհիվ է, որ մենք կարողացանք կայունացնել հետպատերազմյան բարդ շրջանը եւ պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ազատ եւ արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանի որ դրանք թույլ են տալիս ժողովրդին արտահայտել իր կամքը ժողովրդավարական մեխանիզմների միջոցով, այսինքն՝քվեարկությամբ»: Եթե Հայաստանում հետպատերազմական քաղաքական իրավիճակը քայուն է, ապա ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների, իսկ եթե այդ կայունության ապացույցն այն է, որ պետության ղեկավարին հրապարակավ բ…-ի տղա են անվանում, ապա իշխանությանը շնոհավորում ենք այդ կայունության համար:

Ապա հաթաթա է տալիս Ալիեւին, թե՝ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղ պայմանագրի մասին: Պատերազմից հետո դուք անգամ չեք համարձակվում արձագանքել, պատասխանել Ալիեւի սադրիչ հայտարարություններին, ապագայի համար նրա առջեւ նախապայմաններ եք քաշում: Ահա սա է այսօրվա իշխանության դեմքը՝ անադեկվատ, իրականության գիտակցումը կորցրած, պատեհապաշ կարիերիստ:

Անի Սահակյան

 

դիտվել է 1470 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am