Փարիզում մարզասերները ռինգում փորձել են ծեծել Հարութ Գրիգորյանին թիկունքից նոկաուտի ենթարկած հոլանդացի մրցակցին .Առավոտ(տեսանյութ)
Փարիզում անցկացված քիկբոքսինգի մրցաշարում հայ մարզիկ Հարութ Գրիգորյանի եւ հոլանդացի Մարտել Գրոնհարտի միջեւ մենամարտն ավարտվել է հանդիսատեսների ծեծկռտուքով: Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ ռաունդում: Գրիգորյանը մի քանի հարված ստանալուց հետո անհասկանալի պատճառով իջեցրել է ձեռքերը եւ թիկունքով շրջվել մրցակցի կողմը: Իսկ հոլանդացին օգտվելով դրանից՝ մեջքի կողմից հասցրած մեկ հարվածով Հարութ Գրիգորյանին նոկաուտի է ենթարկել: Այդ պահին հայ մարզիկի աջակցող խմբի մի քանի անձինք մտել են ռինգ եւ փորձել ծեծի ենթարկել հոլանդացուն: Միջադեպը հնարավոր է եղել շատ արագ կանխել անվտանգության աշխատակիցների եւ մարզիկների թիմերի միջամտությամբ: մանրամասներն՝այստեղ
