Տարոն Մարգարյանը 30 տոկոսով է խոստումներին տեր կանգնել.Անահիտ Բախշյան
«Ամեն մեկն իր գործելու ճանապարհներն ունի:Մենք` «Ելքի» ավագանու անդամներս, աշխատանքի ենք եկել: Սա աշխատանքի մի մասն է, ժողովուրդն ինձ ընտրել է, հիմա ես կգամ երդմնակալությանը, թե չեմ գա, չեմ կարծում, որ դա շատ կարեւոր բան է ու դրանից բխելու է իմ գործերի արդյունավետությունը»,-լրարողներին ասաց «Ելք» դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Իր բարձրացրած մոտ 250 հարցերի 30 տոկոսն է լուծում ստացել Տարոն Մարգարյանի կողմից, ասում է Անահիտ Բախշյանը ,որին գնահատական տալ տիկին Բախշյանը չցանկացավ` լավ է, վատ, թե` բավարար: Անահիտ Բախշյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանը երեւանցիներին տված խոստումներին էլ է 30 տոկոսով տեր կանգնել:
