Տրանսպորտի խնդիրը մենք չենք առաջացրել, մենք այն ժառանգել ենք.Կամո Արեյան
«Տրանսպորտի խնդիրը մենք չենք առաջացրել, մենք այն ժառանգել ենք, դրա համար ես դա մեր բացթողումը չեմ համարում և վստահ եմ, որ դա լուծելի խնդիր է»,Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելի է համարում:
Վերջին շրջանում հասարակական տրանսպորտից չեմ օգտվել, մեկ ամիս առաջ մետրոյից եմ օգտվել, սակայն շատ լավ պատկերացնում եմ ոլորտում առկա խնդիրները, որոնք Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է լուծել,ասաց նա:
Անդրադառնալով նախորդ տարիներին քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքներին՝ Երևանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ իրենց աշխատանքի արդյունքում լուծվել և շարունակում են լուծվել արտաքին լուսավորության, չորրորդ կարգի վթարային շենքերի, ճանապարհների խնդիրները:
