Ինձ համար ամենակարևորը հորս դրած սկզբունքերով մինչև վերջ ապրելն է.Տարոն Մարգարյան
«Դեռ փոքրուց եմ շատ բաներ սովորել իմ հայրիկից՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից։ Փոքրուց ես, ներկա լինելով իր գործունեությանը, տեսնելով, մաշկի վրա զգալով այդ ամեն ինչը, շատ բան եմ սովորել և փորձում եմ այդ ամեն ինչը փոխանցել իմ երեխաներին», - Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը : «Փորձում եմ ապրել հորիցս սովորած սկզբունքներով։ Ամենակարևորն ինձ համար, որ մինչև վերջ ապրեմ այդ սկզբունքներով` հանուն մեր երկրի, մեր ազգի, մեր պետության», - ասաց Տ. Մարգարյանը։ «Իմ համար հպարտություն է, որ հորս ծննդյան օրը համընկավ իմ երդմնակալության հետ։Ես հպարտ եմ, որ հայրիկիս ծննդյան օրը համընկավ իմ երդմնակալության հետ: Ես այդտեղ նշանակություն եմ տեսնում` կրկնակի, եռակի, քառակի պարտավորություն է, որ հանուն մեր Երևանի, մեր վաղվա օրվա համար մենք մեր թիմով պատրաստ ենք օր ու գիշեր աշխատել, որ մեկ օր առաջ փոփոխությոններ լինեն», - ասաց Տարոն Մարգարյանը։
