Ինչպիսին են նախագահի և վարչապետի հարաբերությունները
Հրաժարականի դիմում ներկայացնելու մտադրություն չունեմ, այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանը պատասխանեց.«Շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական»:
Լրագրողի մյուս հարցին, թե այդ դեպքում իր հրաժարականի մասին լուրերն ինչո՞ւ ծագեցին, Կարեն Կարապետյանն արձագանքեց, թե չի կարող ասել։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե իր և Սերժ Սարգսյանի միջև հակասություններ կան, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին արդեն պատասխանել եմ: Դա ճիշտ չէ»:
