Գագիկ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնին չի կարոտում
«Ամենալավ պաշտոնն ունեմ, ավելի շատ հանգստանում եմ, թոռնիկ ունեմ՝ արդեն երկրորդը, նրանցով եմ զբաղվում, վայելում եմ կյանքս»,-այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը,պատասխանելով այն հարցին,թե ինչո՞վ է այժմ զբաղվում և իրեն որևէ պաշտոն չի՞ առաջարկվել: Քաղաքապետի պաշտոնին Գագիկ Բեգլարյանը չի կարոտում. «Կարոտում եմ ընտանիքիս և թոռնիկներիս»։ Լրագրողները հարց ուղղեցին, թե անտեսված չի՞ զգում իրեն, որ ոչ մի պաշտոն չունի, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց.«Յուրաքանչյուր մարդ անտեսված է լինում առաջին հերթին իր ընտանիքի կողմից, ես իմ ընտանիքի կողմից անտեսված չեմ»: Ի՞նչ եկամուտներով է ապրում նախկին պաշտոնյան,հետաքրքրվեցին լրագրողները:Վերջինս շտապես հիշեցրել, որ եկել է բիզնեսից և հիմա էլ բիզնեսով է զբաղվում:
