Թուրքիան բացահայտեց Փաշինյանի հետ գործարքի առաջին արարը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել բացել արխիվները՝ անդրադառնալով 1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետություն ժամանած ամերիկյան ռազմական առաքելության ղեկավար Ջեյմս Հարբորդի հեղինակած փաստաթղթերին։

Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ դեռ 2005թ. այն ժամանակվա վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահին՝ առաջարկելով ստեղծել պատմաբանների հանձնաժողովով:
«Ինչպես մեկը, ով անձամբ ակադեմիական հիմքով ուսումնասիրել է այս հարցը, ուրախ եմ ասել, որ այս առաջարկն ուժի մեջ է, բայց ցավով պետք է նշեմ, որ Թուրքիան դեռ պատասխանի է սպասում Հայաստանի արխիվները բացելու իր առաջարկին»,- ասել է Աքարը:

Աքարը հերթական անգամ կրկնել է Թուրքիայի դիրքորոշումը Ցեղասպանության վերաբերյալ, թե հայերը Արևելյան Անատոլիայում մահացել են, երբ անցել են այնտեղ ներխուժած ռուսների կողմը և ապստամբել օսմանյան ուժերի դեմ: «Դրան հաջորդած հայերի տեղափոխումները հանգեցրին բազմաթիվ զոհերի, և ավելի վատթարացան երկու կողմերի զինվորականների և աշխարհազորային խմբերի կողմից իրականացված կոտորածների պատճառով: Հայտնի օսմանյան հայ քաղաքական գործիչների, մտավորականների և համայնքի այլ անդամների զանգվածային ձերբակալությունները, որոնք կասկածվում էին անջատողական խմբերի հետ կապի, ազգայնական տրամադրություններ հրահրելու և օսմանյան տիրապետությանը թշնամաբար վերաբերվելու մեջ, հավաքվել էին այն ժամանակվա մայրաքաղաք Ստամբուլում 1915 թ. Ապրիլի 24-ին: Այդ ամսաթիվը հիշատակվում է որպես հետագա վայրագությունների սկիզբ»,- ասել է Աքարը:

Այնուհետև անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին ՝ Աքարը նշել է, որ Հայաստանի ղեկավարները կարող են նկատի ունենալ Թուրքիայի ուղերձները, որը, ըստ նրա, առաջին երկրներից մեկն էր, որը մերժեց և դատապարտեց Երևանում վերջերս կատարված հեղաշրջման փորձը:

Այսինքն, թուրք նախարարը բացեցիբաց ասում է Փաշինյանին՝ մենք հայտարարել ենք, որ քո իշխանությունը պետք է մնա, այսինքն՝ դու մեզ պետք ես, մենք քեզ աջակցել ենք, բայց դու էլ դրա դիմաց պետք է մոռանաս Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը և քո իշխանությունը թող գա՝ մեզ հետ պատմություն ուսումնասիրի, որ տեսնեք, որ ցեղասպանություն չի եղել:

Մոտավորապես այս տողատակն է թուրք նախարարի ուղերձում, որը 5-6 ամիս առաջ հայ ժողովրդի դեմ հանցանք էր գործում՝ աջակցելով Ադրբեջանին պատերազմում: Իսկ հիմա փաստորեն Թուրքիայի իշխանությունը Փաշինյանի երեսով է տալիս, թե՝ տեսա՞ր, մենք քեզ աջակցեցինք, ասեցինք՝ Հայաստանում չպետք է թույլ տալ հեղաշրջում իրականացվի, հիմա հերթը քոնն է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8009 անգամ
Լրահոս
Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am