«Օտար բանակի ներխուժում՝ այլ երկիր». Նոր լարում Արցախում մայիսի 9-ից առաջ

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական շքերթ իրականացնելու ռուսաստանյան խաղաղապահների պլանները Ադրբեջանում դժգոհություններ են հարուցել․ ընդդիմադիր և փորձագիտական շրջանակները իշխանություններից արձագանք են պահանջում, պաշտոնական Բաքուն լռում է։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի օդանավակայանում սկսել են Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված շքերթի նախապատրաստման աշխատանքները։ Աղբյուրի համաձայն՝ հանդիսավոր երթին մասնակցելու են հարյուրավոր զինվորականներ, այդ թվում՝ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի անձնակազմը՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը։

«Ռուսաստանյան խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են խաղաղություն ապահովելու, այլ ոչ թե շքերթներ անցկացնելու համար», - «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսամխանլին՝ ռուսական կողմին հիշեցնելով, որ «ցանկացած ոչ տեղին քայլ Ադրբեջանում անվստահություն և ջղաձգում է առաջացնում»։ «Այդ գործողություններն անընդունելի են», - ըստ «Ազատության», հավելել է ադրբեջանցի պատգամավորը։
Պարզ է, որ Ադրբեջանում որևէ պատգամավոր առանց իշխանության «դաբրոյի» նման հայտարարություն չէր կարող անել: Այսօրինակ հայտարարությունների համար պարարտ հող արդեն իսկ նախապատրաստվել էր: Տարբեր փորձագետներ բացեիբաց հայտարարում են, թե՝ «ի՞նչ գործ ունի ռուսական զորքը մեր երկրում»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Մոսկվան շուրջ 2000 հոգանոց զորախումբ է տեղակայել Լեռնային Ղարաբաղում՝ նախնական՝ 5 տարի ժամկետով։ Ռուսաստանցի մի քանի տասնյակ զինվորականներ նաև թուրք գործընկերների հետ համատեղ դիտորդական առաքելություն են իրականացնում Աղդամում։

Չնայած ամենաբարձր մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածություններին՝ ադրբեջանցի քաղաքագետ Շահին Ջաֆարլին, օրինակ՝ ասել է՝ ռուսաստանյան խաղաղապահների կարգավիճակը Ադրբեջանում միանշանակ չէ։ «Հարցն այն է, թե որքանով եռակողմ հայտարարությունը իրավաբանական ուժ ունի, որքանով է այն համապատասխանում Ադրբեջանի Սահմանադրությանը։ Վիճելի է», - նշել է քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ ռուսական զորքը փաստացի Ադրբեջանի տարածքում է՝ «այսինքն բանակի ներխուժում օտար պետություն»։

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը հատուկ տարածած հայտարարությամբ ռուսական զորքի ռազմական շքերթը գնահատել է որպես Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարման ակտ։ «Պաշտոնական Բաքուն պետք է քայլեր ձեռնարկի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման ուղղությամբ», - ասվում է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը առաջարկում է մայիսի 9-ին պլանավորված ռազմական այդ շքերթին ռուսական խաղաղապահների հետ մասնակից դարձնել նաև ադրբեջանական հրետանու բրիգադին և թուրքական հատուկ ջոկատայիններին։ «Նաև առաջարկում եմ Հաղթանակի օրվան նվիրված հրավառություն Շուշիում», - Ֆեյսբուքում գրել է ադրբեջանցի դիվանագետը։

Հիշեցենք, որ մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ևս տոն է․ այդ օրը անցած տասնամյակներին մեծ շուքով նշվել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձերը: Հանդիսավոր միջոցառումների մեծ մասն անցկացվում էր Շուշի քաղաքում։ Պաշտոնական Ստեփանակերտն առայժմ չի հստակեցրել, թե 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Շուշիի կորստից հետո ինչպես է նշելու Արցախի տոնացույցի կարևորագույն տոներից մեկը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7324 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am