«Երկիր Ծիրանիի» այլընտրանքային նիստը չկայացավ
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանն այսօր չհաջողվեց անցկացնել կուսակցության կողմից սահմանված օրակարգով ավագանու նիստ: «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին և իր թիմակիցներին չեն թողել մուտք գործել քաղաքապետարանի շենք, որովհետև այդ պահին այնտեղ ընթացել է Տարոն Մագարյանի երդմնակալության արարողությունը:Այդ մասին լրագրողներին ասաց տիկին Փոստանջյանը: «Իրենց պատճառով մենք մեր նիստը չկարողացանք անցկացնել, որը մեր քաղաքի բնակիչներին էր նվիրված: Մենք նախատեսել էինք ժամը 11:00-ին անցկացնել նիստ, բայց չկարողացանք իրականություն դարձնել այն, որովհետև այդ պահին զուգահեռ տեղի էր ունենում այդ գռեհիկ երդմնակալության արարողությունը:Մեկ-երկու օրվա ընթացքում նախապես հրապարակված օրակարգով «Երկիր Ծիրանիի» նիստը կգումարվի», - ասաց Զարուհի Փոստանջյանը:
