Էդ շորը մենք ենք կարել. Սամվել Ալեքսանյանը՝ դստեր հարսանեկան զգեստի մասին
«Էս ի՞նչ եք խոսում, էդ շորը մենք ենք կարել:Նորմալ հարսանիք ենք արել, ոչ մի ճոխություն չի եղել»,- Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե իր դստեր հարսանեկան զգեստի համար 25 հազար ԱՄՆ դոլար են վճարել: Լրագրողներից մեկի հարցին՝ դուք ձեզ միլիոնատեր համարում եք, գործարար պատգամավորը պատասխանեց. «Ես ի՞նչ միլիոնատեր, ինձ որտեղի՞ց էդքան փող»:
