Վարչապետը՝ հրաժարական տալու ցանկության մասին.«Ոչ, չեմ ունեցել»
Չգիտեմ, թե ովքեր ու ինչի համար են տարածել իմ հրաժարականի մասին լուրերը,-Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել: Հարցին՝ ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ ունեցել»: Մամուլում խոսակցություններ են շրջանառվում իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասություններ կան հարց ուղղեցին լրագրողները, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Դա ճիշտ չէ»:
