«Կփոշմանեցնի՞» Պուտինը Ալիևին. «Կարմիր գծերը» Զանգեզուրով անցած են

«Ռուսաստանն, ինչպես գիտեք, գլխավոր դերակատարն է եղել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու գործում», - երեկ Դաշնային ժողովին իր ուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձի մեծ մասը՝ մեկ ժամից ավելին նվիրված էր ներքին, մեծամասամբ սոցիալական հարցերին, իսկ վերջին 20 րոպեն արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը։
Պուտինը սպառնաց Արևմուտքին, ասելով՝ եթե որևէ մեկը փորձի Ռուսաստանի հանդեպ անցնել «կարմիր գիծը, ապա նրանք այնպես կփոշմանեն, ինչպես երբեք չեն փոշմանել ոչ մի բանի համար»։ Պուտինը նշել է, թե կարմիր գիծը Ռուսաստանն է գծելու ամեն կոնկրետ դեպքի համար:

Վերջին շրջանում Արևմուտքի կոշտ ճնշման տակ գտնվող Ռուսաստանի նախագահը բողոքել է Արևմուտքից, միաժամանակ ասելով, թե Մոսկվան իրեն զուսպ է պահում, չնայած մի շարք երկրներ ցանկացած առիթով, երբեմն նաև առանց առիթի «Ռուսաստանից կառչելու անպարկեշտ սովորություն ունեն», և նա նշել է, որ Մոսկվայի զսպվածությունը պետք չէ որպես թուլություն ընկալել։

Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը չի ցանկանում այրել կամուրջները, բայց եթե որևէ մեկը բարի մտադրությունը թուլություն ընկալի և մտադրվի վերջնականապես այրել, կամ նույնիսկ պայթեցնել կամուրջները, ապա պետք է իմանա, որ պատասխանը կլինի «արագ և խիստ»։

Բայց հիմնականում Պուտինի երեկվա ուղերձը նվիրված էր ներքին գործերին: Արտաքին քաղաքականության մասին շատ մանրամասն Ռուսաստանի նախագահը խոսքում է ուղիղ եթերների ժամանակ, իսկ ուղերձը մեծամասամբ նվիրված է լինում ներքին հարցերին, ինչպես այսօր էր:

Պուտինի ուղերձին զուգահեռ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ էին՝ ի պաշտպանություն Նավալնիի: Մինչ Վլադիմիր Պուտինը հանդես էր գալիս Դաշնային ժողովին ուղերձով և նոր վճարումներ խոստանում ռուսաստանցիներին, Ռուսաստանի տարբեր քաղաքներում իրավապահները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին էին ձերբակալում և խուզարկություններ անցկացնում:

Ռուսաստանի շատ քաղաքներում բողոքի ակցիաներ էին անցնում՝ ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի: Նախօրեին իրավապահները կոչ էին անում մոսկվացիներին դուրս չգալ փողոց և չմասնակցել բողոքի ակցիային։ Բողոքի այս նոր ակցիաների մասնակիցները պահանջում են թույլ տալ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բժիշկներին այցելել նրան, ինքը՝ Նավալանին փետրվարից գաղութում է, և արդեն երկու շաբաթ է հացադուլ է հայտարարել։ Մոսկվայում երեկ ձերբակալել են ընդդիմադիրներ Լյուբով Սոբոլին, Վլադիմիր Ռիժկովին, Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշին: Ռեգիոններում անցել են խուզարկություններ Նավալնիի շտաբերում, նրա թիմակիցների մի զգալի մասին ևս բերման են ենթարկել։

Պուտինի խոսքով, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ամեն ինչ նորմալ է, երկիրը հաջող պայքարում է համավարակի դեմ, պետությունն օգնում է համավարակից տուժած քաղաքացիներին: Պուտինի երեկվա ուղերձը նախատեսածից երկար տևեց՝ 1 ժամ 20 րոպե: Դահլիճում նստած պատգամավորները, պաշտոնյաները, հասարակական և մշակութային գործիչները ակտիվ ծափահարում էին, ոմանք՝ գրառումներ անում:

Հավելենք՝ այսօր Արևմուտքից խոսելիս Պուտինն անդրադարձավ Բելառուսին՝ ասելով թե Արևմուտքը մտադիր էր իշխանափոխություն կազմակերպել Բելառուսում։ Այսօր նախատեսված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Ռուսաստան և դիտորդների գնահատմամբ՝ այսօր կարող է Ռուսաստան-Բելառուս նոր՝ ավելի խորը ինտեգրման սկիզբ դրվի։

Պուտինի ելույթից քիչ անց ադրբեջանական կողմը կրակել է Ստեփանակերտի տներից մեկի ուղղությամբ, այդ մասին լրատվամիջոցներին հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ կրակոցի հետևանքով Վաղարշյան հասցեում գտնվող տներից մեկի տանիքն է ծակվել։

Տանը վարձակալությամբ Շուշիից տեղահանված ընտանիք է բնակվում։ Ընտանիքի հայրը՝ Խաչատուր Մունչյանն «Ազատությանը» տեղեկացրել էր, որ կրակոցի ժամանակ տանն ինքը և 6 ու 7 տարեկան տղաներն են եղել։ Ինքը կրակոցի ձայնը չի լսել։ Խաչատուրի խոսքով՝ ադրբեջանական դիրքերն իրենց տնից մոտ 4 կմ հեռավորության վրա են։

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ հայկական կողմը տեղեկացրել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը։

Մամուլում նաև տեղեկություններն են շրջանառվում, որ ադրբեջանական կողմը նաև ինտենսիվ կրակոցներ է արձակել Շոշ, Մխիթարաշեն գյուղերի ուղղությամբ։ Թադևոսյանն ասաց, որ այդ մասով ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել, սակայն Ներքին գործերի նախարարությունում նյութեր են նախապատրաստվում։ Շոշ և Մխիթարաշեն համայնքների ղեկավարները հայտնեցին, որ իրենց մոտ, չնայած հրադադարին, կրակոցների ձայներ գրեթե ամեն օր են լսվում:

Պուտինի երեկվա ուղերձի՝ այս հատվածը, որ եթե Ռուսաստանի հանդեպ անցնեն «կարմիր գիծը, ապա այնպես կփոշմանեն, ինչպես երբեք չեն փոշմանել ոչ մի բանի համար», իհարկե, այս օրերին Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին են առնչվում, իսկ տարբեր փորձագետներ կանխատեսում են հաջորդ ամիս ռուս-ուկրաինական պատերազմի բռնկում:

Ու հատկանշական է, որ Ալիևի վերջին օրերի՝ զանգեզուրյան հայտարարությունները հենց ընդդեմ Ռուսաստանի արևմուտքի կողմից հարձակումների ֆոնին են:
Ռուսաստանի իշխանություններն առայժմ հարկ էլ չեն համարել անդրադառնալ Հայաստանի տարածքի հանդեպ Ալիևի վերջին հայտարարություններին: Մշտապես եղել է համոզմունք, թե Ռուսաստանը թույլ չի տա ընդդեմ Հայաստանի տարածքի որևէ հարձակում:

Սակայն Մոսկվան պատերազմի ավարտից հետո, ցավոք, չի արձագանքում Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ալիևյան ռեժիմի հոխորտանքներին: Ժամանակը ցույց կտա՝ ինչն է այդ լռության գինը:

«Կարմիր գծերը» վաղուց են հատված, և այդ գծերը Ալիևը հատում է, վստահաբար, ստուգելու նաև Պուտինի արձագանքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7858 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am