ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն Ադրբեջանում են
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է,որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սազար Ֆլորինա Պրեդան եռօրյա այցով Ադրբեջանում են,որտեղ հանդիպելու են Ադրբեջանի նախագահի, մեջլիսի խոսնակի, արդարադատության նախարարի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, Գերագույն դատարանի նախագահի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ: Շենակը և Պրեդան կհանդիպեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախկին բանտարկյալների և ներկայում ճաղերի հետևում գտնվող մարդկանց հետ:
