Աշոտ Փաշինյանը պետք է «ատչոտ» պահանջի սեփական հորից

Դեռևս 2011 թվականին Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակից հայտարարել էր․ «Եթե իմ որդին ապրի այն զգացողությամբ, ինչով ապրում է Արթուր Բաղդասարյանի որդին, ես ինքնասպանություն կգործեմ»։ Հասկանալի է, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը եւ ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընկալվում հայ քաղաքական, քաղաքագիտական եւ հասարակական տիրույթում: Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ թերեւս չէր պատկերացնում, որ տասը տարի անց ինքը հայտնվելու է ավելի վատ վիճակում, քան Արթուր Բաղդասարյանն է, եւ ի տարբերություն Բաղդասարյանի ինքը ոչ թե առեւտուր անելու Մարտի 1-ի զոհերի արյան հաշվին, ինչի մասին ժամանակին հայտարարում էր Փաշինյանը, այլ դառնալու է ավելի քան հինգ հազար մահվան պատճառ, որ ինքը ոչ թե Արթուր Բաղդասարյանի պես քաղաքական դավաճանության մեջ է մեղադրվելու, այլ իրական, պետական, հայրենիքիք, որ իրեն ոչ թե ծաղրելու են եւ հեգնելու ինչպես Արթուր Բաղդասարյանին, այլ նայելով իր աչքերին սեռական հայհոյանք են հնչեցնելու իր հասցեին: Ահավասիկ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ սարսափելի տեսարաններով ուղեկցվեց:

Մեկ անգամ մերժվածը եւ Սյունիքի կես ճանապարհից Երեւան վերադարձածը չգիտես ինչու որոշել էր ամիսներ հետո նորից մեկնել Սյունիք, հավանաբար ցույց տալ, որ կարողանում է ազատ տեղաշարժվել, որ ժողովուրդն իր հետ է, իսկ այն, ինչ կատարվեց պատերազմից հետո կազմակերպված էր: Սակայն լեռնահայաստանցիները անդրդվելի են եւ Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցի ազատ տեղաշարժվել, զուգահեռ հետապնդում էին նրան եւ ամենավերջին հայհոյանքներն ու վիրավորանքները բացականչում նրա հասցեին՝ թուրք, դավաճան, կապիտուլանտ եւ այլն: Սյունիքում՝ լսելով իր հասցեին ամենավերջին հայհոյանքները, միեւնույն է՝ նա շարունակում էր պնդաճակատության իր հաղթարշավը, նա մտնում էր տներ, որտեղ աղքատությունից կուչ եկած մարդիկ չգիտեին ինչ ասեն՝ բողոքեն, թե վռնդեն: Նա շրջանցում էր փակված ճանապարհները, ոստիկաններով ու հատուկջոկատայիններով շրջապատում իրեն ու լեզվակռվի մեջ մտնելով բոլորի հետ։
Ինքնասիրություն ու մարդկային արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը անգամ 5 րոպե չէր դիմանա ատելության, հայհոյանքի ու վիրավորանքի այն մարաթոնին,որը կազմակերպել էին սյունեցիները եւ որի միջով այսօր անցավ Նիկոլ Փաշինյանն ու անցնելու է նիշը:

Իհարկե, կապիտուլանտն ու իր թիմը բոլոր իրավիճակներում արդարացում են գտնում, թե դա ժողովուրդը չէր, դա հայտնի շրջանակներից ուղղորդվող մի խմբակ էր, սակայն եթե խոսքն, իրոք խմբակի մասին է, ապա ինչու Սյունիք իր այցից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը հիմնովին փոխեց մարզային ոստիկանության կազմը, ինչու նա Սյունիք այցելեց գաղտագողի՝ գիշերով եւ զարտուղի ճանապարհներով: Ինչու, ի վերջո, Փաշինյանի բնորոշած «սադրիչներին» սաստողներ չհայտնվեցին, նրանց թեւից բռնելով չհեռացրեցին իրենց սիրելի վարչապետի կողքից:

Բայց ինչպես ասում են գորտի երեսին թքում են, ասում է՝ անձրեւ է գալիս, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է բոլոր իրավիճակներում կրուտիտներ գտնում:
Իսկ իրականությունն, իսկապես, սարսափելի էր, մարդ ինչքան արթուրբաղդասարյան պետք է լինի եւ մի բան էլ ավելի, որ հանդուրժի այս ստորացումը: Կարծում ենք՝ ճիշտ ժամանակն է, որ Փաշինյանի որդին՝ Աշոտիկը, հաշիվ պահանջի հորից, թե ինչու Բաղդասարյանի տղայի օրին գցեց ու մի բան էլ ավելի, իսկ Նիկոլ Փաշինյանը թող տաս տարի առաջ տված խոստմանը հավատարիմ մնա, չենք ասում զրկի իրեն սեփական կյանքից, այլ քաղաքականապես իր ինքնասպան եղած դիակը հուղարկավորի ու հեռանա:

Անի Սահակյան

դիտվել է 7311 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am