Երևանում խնդիրներ կան, բայց... Կարեն Կարապետյան
«Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը դրական եմ գնահատում: Թեև քաղաքում խնդիրներ կան, բայց քաղաքապետը լավ է կատարում իր աշխատանքը»,- լրագրողների հետ զրույցում ասացՎարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից առաջ
Երիտասարդ քաղաքապետը բավական մեծ հարստություն է կուտակել հարցին , վարչապետն ասաց. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որ հարուստ մարդիկ են»:
Հարցին, թե ինքը քաղաքապետ է եղել, հնարավո՞ր է այդ պաշտոնով այդքան հարստություն կուտակել, վարչապետը պատասխանեց, որ պաշտոնով՝ ոչ:
Կարեն Կարապետյանը նաև հերքեց լուրերը, թե նախագահի հետ հակասություններ կան։ «Ճիշտ չէ»,- ասաց նա և նաև հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ինքը հրաժարական է տալու:
