Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների հետ բոյկոտում է քաղաքապետի երդմնակալության արարողությունը
«Երկիր Ծիրանիի» ղեկավար, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի մասնակցելու քաղաքապետի երդմնակալության արարողությանը, քանի որ չի ընդունում, որ Տարոն Մարգարյանը ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ է։ Փոստանջյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը նույն ժամին հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու հարցը:
