Ի՞նչ խնդիրներ կունենան հայաստանցի խոպանչիները ՌԴ-ում․ նոր խստացումներ

Ռուսաստանում անօրինական գտնվող ԱՊՀ երկրների քաղաքացիները երկրից պետք է հեռանան մինչև հունիսի 15-ը։ ՌԴ-ում միգրացիոն ոլորտում իրականացվող խստացումները, ըստ նախնական տվյալների, կտարածվի շուրջ 61 հազար ՀՀ քաղաքացու վրա, որոնք այս պահին անօրինական կարգավիճակով գտնվում են Ռուսաստանում։

Փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ միգրացիոն խստացումների հետ առնչվող ՀՀ քաղաքացիների թիվն իրականում շատ ավելի մեծ է, որովհետև հատկապես արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների միջին թիվը մոտավորապես եռակի  ավելի մեծ է։ Թե նրանցից քանիսն ունեն փաստաթղթերի, մասնավորապես ելքի և մուտքի, ինչպես նաև հաշվառման ժամկետների խախտման խնդիր, միանշանակ դժվար է ասել։ Ռուսաստանում հուլիսի 7-ին ուժի մեջ է մտնելու միջազգային փոխադրումների իրականացման նկատմամբ կիրառվող մի փոփոխություն, ըստ որի՝ սահմանահատման ժամանակ օտարերկրյա փոխադրողը, եթե ունի չվճարված տուգանք, ապա սահմանին խնդիրներ է ունենալու: Առայժմ դա վերաբերում է բեռնափոխադրողներին, սակայն երբ սահմանները բացվեն, ապա դա առնչվելու է նաև ուղևորափոխադրումներին:

Բացի այդ՝ ներկայում հանրային քննարկման է դրված օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որն առաջիկայում կներկայացվի Պետական դումայի քննարկմանը: Նոր փաթեթով առաջարկվող փոփոխություններով բավական խիստ կանոններ են սահմանվում, և ինչպես մնացած միգրանտները, հայ միգրանտները ևս շատ լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու: Այսպես՝ գործող կարգով տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ միգրանտը ՌԴ տարածքում կարող է գտնվել 90 օր։ Սա տարածվում է ԱՊՀ ու 61 այլ երկրի քաղաքացիների վրա: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն այժմ ՌԴ տարածքում գտնվում են այս կարգավորման շրջանակում։

Նոր նախագծով նախատեսվում է այդ ժամկետը դարձնել 30 օր 365 օրվա ընթացքում: Այսինքն՝ տարվա կտրվածքով ՌԴ-ում գտնվելու ժամկետը մոտ 6 անգամ կրճատվում է: Ավելի երկար մնալու պարագայում միգրանտն իր հաշվին պետք է անցնի բուժզննում, հանձնի մատնահետք, ունենա բժշկական ապահովագրություն, հանձնի քննություն՝ ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության, Ռուսաստանի մշակույթի իմացությունը հավաստելու նպատակով, ինչպես նաև ձեռք բերի ID քարտ՝ չիպով: Նախատեսվում է նաև, որ օտարերկրյա քաղաքացիները պետք է գրանցվեն օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում։ Նրանց աշխատանքի ընդունող գործատուն պարտավոր է գրանցել՝ միգրանտի տվյալները լրացնելով ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեեստրում: Միգրանտը չի կարող առանց ռեեստրում համապատասխան փոփոխություն կատարելու, փոխել աշխատանքի վայրը կամ բնույթը։

Ըստ էության, Հայաստանի իշխանություններն այս պահին ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել։ Հասկանալի է, որ ցանկացած երկիր, այդ թվում նաև ՌԴ-ն ինքնուրույն է որոշում իր միգրացիոն քաղաքականությունը։ Սակայն գոնե դեսպանատան միջոցով՝ ՌԴ համապատասխան մարմինների հետ համագործակցությունն անհրաժեշտ և պարտադիր քայլ է, որը կարծես թե չի արվում։ Խնդիրը, գոնե քննարկման մակարդակով, անգամ ներառված չէ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների օրակարգում։


 Հայկ  Դավթյան

դիտվել է 11245 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am