Վայնասուն հանուն ոչնչի

Հայաստանում ծայրահեղականությունն այ աստիճանի է սրվել, որ երբեմն աղմուկի մեջ կորչում է ճշմարտությունը, մարդիկ թմբկահարում են այն դավանանքը, որի հետեւորդն են՝ կոցնելով իրականության սթափ գնահատականի ընկալումը: Ահավասիկ երկու օր է հայ հասարակական-քաղաքական շրջանակները վայնասուն են բարձրացրել ՌԴ ԵԽԽՎ պատվիրակության քվեարկության առիթով: Հիշեցնենք, որ հայ ռազմագերիների հարցի քննարկումը ԵԽԽՎ օրակարգ ընդրկելու վերաբերյալ քվեարկությանը ռուս պատվիրակների մի մասը դեմ քվեարկեց, մի մասը՝ ձեռնպահ: Հայաստանյան ռուսամոլները այս առիթով հերթական անգամ փորձում էին արեւմտամետների հակառուսական վայնասունը լռեցնել՝ ասելով, որ ՌԴ-ն կողմ չի եղել, որովհետեւ չգիտես ինչու հայ գերիերի եւ Նավալնիի հարցը ներառել են մեկ փաթեթում: Սա է պատճառը, որ ռուս մեր բարեկամները չէին կարող կողմ լինել փաթեթին՝ տուրք տալով Արեւմուտքի՝ Ռուսաստանի նկատմամբ վայրահաչոցներին: Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ մեր գերիների հարցը ոչ թե փաթեթով, այլ առանձին է քվեարկվել: ՌԴ պատվիրակությունից մերոնց փոխանցել են, թե իբր տեխնիկական պատճառով է, որ իրենք կողմ չեն եղել, քվեարկությունը եղել է օնլայն, եւ իրենք չեն կողմնորոշվել: Ճիշտ նույն պատճառաբանությունը, որը լսեցինք Ռուբեն Ռուբինյանից, , թե իբր շփթմամբ է դեմ եղել ՌԴ պատվիրակության ԵԽԽՎ վերադառնալու հարցին եւ որ կշտկեն տհաճ միջադեպը եւ մերձեցման երեկո կկազմակերպեն ռուս գործընկերների հետ:

Սակայն այստեղ առաջ է գալիս մի հարց, շփոթմամբ ռուս գործընկերներից բոլորը պետք է դեմ լինեին, ընդունենք, որ պահի տակ չեն կողմնորոշվել, որ հարցին առանձին են քվեարկում եւ մտածել են, որ Նավալնու հարցն էլ փաթեթում է, ապա այս պարագայում տարակուսելի է ձեռնպահ քվեարկությունը: Ուստի պարզից էլ պարզ է, որ մեր ռազմավարական դաշնակիցների սրտով չէ գերիների հարցը միջազգային այս ատյանում քվեարկելը:
Հանուն արդարության Ռուսաստանի նման դիրքորոշման մեջ ռացիոնալ հատիկ կա՝ ինչ իմաստ ունի օդի մեջ քննարկում կազմակերպել, եթե դա որեւէ արդյունք չի տալու:

ԵԽԽՎ-ն եւ առհասարակ Արեւմուտքը քար լռություն պահպանեց թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ այդ շրջանում ադրբեջանական թուրքերի կողմից պատերազմական հանցագործությունների դիմելու, անմարդկային դրսևորումների, վիրավորներին, գերիներին խոշտանգելու, զոհվածների մարմինները ծանակելու, մարդկանց մորթելու և մյուս բոլոր վայրագությունների կապակցությամբ, անգամ այն ժամանակ, երբ ադրբեջանը չթույլատրվող զենք կիրառեց Արցախում: Հիմա եթե այդ քննարկումը կազմակերպվում է, որ մի երկու սրտաճմլիկ ելույթ հնչեցնեն եւ հայերին իրենց աջակցությունը հայտնեն, ձեռքի հետ էլ քննադատեն Ռուսաստանին, որ չի կարողանում իրականացնել եռակողմ հայտարարության գերիներին վերաբերող կետը, ապա, անշուշտ, դա ոչ մեզ, ոչ առավել եւս Ռուսաստանին ոչինչ չի տալու վնասից ու բարոյական աջակցությունից բացի:

Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցից հետո Հայաստանում կրկին մոլեգնել է հակառուսական տրամադրությունները, ինչը որոշակի ենթադրությունների հիմք է տալիս:
Իսկ իրականում եւ ռուսամետները, եւ արեւմտամետները ճիշտ կանեն թարգեն այս վայնասունը, քանզի թե ՌԴ-ն, թե Արեւմուտքը խորապես թքած ունեն մեզ վրա, քանզի հող հանձնողներին որեւէ տեղ չեն ընդունում՝ ոչ Արեւմուտքում, ոչ Ռուսաստանում եւ ոչ էլ այլուր:

Անի Սահակյան

դիտվել է 3039 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am