Կաթողիկոսը կամ իրեն է ծաղրում, կամ` մեզ

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ <<Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվել է համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ներկա պայմաններում արցախահայության, մասնավորապես՝ զոհված, գերության մեջ գտնվող զինվորականների և անհայտ կորածների ընտանիքների հոգևոր խնամքի և աջակցության Մայր Աթոռի ծրագրերին>> տեղեկացնում են Մայր աթոռից։ Վեհափառ Հայրապետը և նախագահ Արայիկ Հարությունյանը արծարծել են նաև Արցախի բռնազավթված տարածքներում պատմա-մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, դրանց նկատմամբ ոտնձգությունների և վայրագությունների կասեցման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը։
Ինչպես կասեր մեր օրերի դասականը՝ սա մանկապարտեզ էլ չէ, սա խենթանոց է: Վեհափառը, ով պատերազմից հետո նկատի ունենալով << երկրի առջեւ ծառացածև եւ ահագնացող ներհասարակական լարվածությամը>>, <<արտաքին և ներքին լուրջ մարտահրավերները և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասը>> հայրաբար հորդորեեց Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալ, այսօր իր հարկի տակ է ընդունում Փաշինյանի անձնական օգտագործման հողաթափին եւ հետո հերոսաբար հաղորդում, թե ինչ հարցեր են քննարկել:
Հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ նույնն է, թե հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քանզի սույն աձը առանձ Նիկոլ Փաշինյանի թույատրության կարծում ենք իր ամենօրյա պետքական կարիքներն էլ չի համարձակվում ինքնուրույն հոգալ: Եւ Հայաստանին ու Արցախին պատուհասած այս աղետի մեջ նույնքան իր մեղքի բաժինն ունի, որքան Նիկոլ Փաշինյանը: Արայիկ Հարությունյանը մեղավոր է, երբ Նիկոլ Փաշինյանը մինչեւ պատերազմը հայտարարում էր՝ ինչ ուզում բանակցում ենք, նա թերեւս տեղյակ լինելով Արցախի գործարքին լռելով հանձնել հայրենի հողը:
Նա Նիկոլ Փաշինյանի թելն էր թելում եւ արշավում նախկինների դեմ՝ հայտարարելով,, թե Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված է։
Միգուցե վեհափառը հարցրել է նրան՝ ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր Նիկոլ Փաշինյանի հետ «հաղթելու ենք» ստի հաղթաշավ իրականացնում, հոլիվուդյյան ժպիտով լուսանկարներ տարածում, իսկ փաստն այն է, որ պատերազմն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել ռազմական հաջողությունների մասին։

Ինչ հրահանգներ է ստացել պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանից ու Աննա Հակոբյանից , ո՞ւմ թույլտվությամբ եւ ինչու է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական բունկերում:
Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։
Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, ո՞վ է որոշել հանձնել Շուշին և ինչո՞ւ, արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։ Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը: Եւ առհասարակ, Արայիկ Հարությունյանը կապիտուլացիայի փաստաթղթի ստորագրումից առաջ տեղյակ է եղել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ստորագրում:
Այնպես որ մի ազգակործան պատուհաս էլ Արայիկ Հարությունյանն է, Նիկոլ Փաշինյանի հանցակիցը եւ նրան ընդունելով վեհափառը կամ ինքն է իրեն ծաղրի առարկա դարձնում, կամ մեզ՝ բոլորիս: Քանզի հրաժարականի հորդորից հետո լույս էր ճառագել, որ պետականակործան այս իշխանության դեմ չերկնչելով նաեւ եկեղեցին է դուրս եկել՝ հստակ գիտակցումով, որ սա ոչ այնքան քաղաքական խնդիր է, այլ մեր ինքնության, մեր պետականության լինել-չլինելու հարցը: Իսկ եթե վեհափառը մտահոգված է Արցախի խնդիրներով , ապա կարող է Արցախի թեմի առաջնորդի հետ քննարկել այդ հարցերը, կամ էլ այցելել Արցախ:

Անի Սահակյան

դիտվել է 7365 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am