«Իմ քայլից» հեռացած Վարդան Աթաբեկյանն ու մի քանի անկախ պատգամավորներ երեկ ԱԺ էին հրավիրել գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանին։ Մոտ 1 ժամ տեւած քննարկման ընթացքում նա քննադատեց ՀՀ իշխանություններին, թե գերիների հարցով չեն զբաղվում։
Քննարկումը չավարտված, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե նա չի արտահայտում Արցախի պաշտոնական տեսակետը։ Թեեւ արտակարգ իրավիճակների ծառայության փոխնախարար նշանակվելիս մարտի 13-ի հրամանագրում նշված է եղել․ «Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ՝ ռուսական խաղաղապահների հետ գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար հարցեր համակարգելու համար»։
Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման լուրը նրան է հաղորդել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը երեկ տեղեկացրել է, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փոխնախարարի պաշտոնից էլ են ազատել եւ նույն օրը կանչել են ԱԱԾ։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը