Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան։ Մեզ ասացին, որ պատերազմին մասնակցած որոշ սյունեցիներ, որոնք ներկայացված են եղել պարգեւի, հրաժարվել են գալ եւ Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ՝ դրանով իրենց վերաբերմունքն արտահայտելով «Արցախը հանձնած» իշխանություններին։ Մեր տեղեկությունը հաստատեցին Սյունիքից, այդ թվում՝ մեդալից հրաժարված անձանցից մեկը՝ խնդրելով անունը չհրապարակել։ Ասաց, որ իր պես մի քանի հոգի էլ կան, որ հրաժարվել են մեդալներից՝ չեն ներկայացել հանդիպմանը։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը