Խոշոր հարկատուների ցուցակի անվան տակ հրապարակվել է պետական գաղտնիք

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը: Հարկերի մեծության հաշվարկն այս տարվանից իրականացվում է նոր մեթոդաբանությամբ, որի արդյունքում խոշորների ցանկի առաջին եռյակում հայտնվել են նաև պետական գերատեսչություններ, օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հարկերի մեծության հաշվարկման մեջ 2020թ. դեկտեմբերին կատարված փոփոխությամբ` վճարված հարկերի մեծության որոշման համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Մինչդեռ նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Ընդ որում, նոր ցանկերում ներառվում են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:
Այսպիսով` 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ տվյալների համադրելիությունը ապահովելու նպատակով ՊԵԿ-ը նոր մեթոդաբանությամբ հրապարակել է նաև 2020թ. առաջին եռամսյակին վերաբերող ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների վճարումները նվազել են 15,1 մլրդ դրամով։ Նոր մեթոդաբանության նպատակն ու էությունը դեռևս մասնագիտական քննության լուրջ փուլ անցնելու կարիք ունի, սակայն առաջին հայացքից ցանկի բարձր հորիզոնականներում հայտնված հիմնարկների անուններն առավել քան խոսուն են։ Եվ այսպես՝ նոր մեթոդաբանությամբ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմն» է, որը երեք ամսում պետական բյուջե է վճարել 15 մլրդ դրամի հարկեր, որից 12.8 մլրդ դրամը գոյացել է եկամտային հարկի գծով, մոտ 2 մլրդ դրամ՝ ավելացված արժեքի հարկի, մնացածն այլ հարկերն են։ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ ՊՆ աշխատակազմի հարկերն ավելացել են 6.1 մլրդ դրամով կամ 69%-ով։ Այս աճը գլխավորապես պայմանավորված է եկամտային հարկի գծով վճարված հարկերի ծավալի մեծացմամբ։

Նկատենք, որ եկամտահարկը այն հարկատեսակն է, որը գանձվում է աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից՝ հավելավճար, պարգևավճար և այլն։ Այլ կերպ ասած, վճարված եկամտահարկի չափը հրապարակելով, ՊԵԿ-ն անուղղակիորեն հրապարակել է ՊՆ աշխատավարձի ֆոնդը։ Հաշվի առնելով, որ եկամտահարկի գանձման բանաձևը հայտնի է, աշխատավարձի ֆոնդի հաշվարկումը պարզ թվաբանության խնդիր է։ Թե ինչու է կառավարությունը գնացել ՊՆ-ի աշխատավարձի ֆոնդը հրապարակելու քայլին, ոչ միայն քննարկման, այլ ազգային անվտանգության տեսանկյունից քննարկման խնդիր է։ Պաշտպանության ծախսերը, որպես կանոն, գաղտնի են պահվում։ Տվյալ պարագայում՝ աշխատավարձից գանձվող եկամտային հարկի մեծության հրապարակումը, հատկապես հետպատերազմական իրավիճակում անհասկանալի է, տարակուսելի և խիստ կասկածելի։

Ինչևէ, առաջին խոշոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որը պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ընկերության հարկերի ծավալն ավելացել է 932 մլն դրամով կամ 5.2%-ով։ Երրորդ հարկատուն՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 9.8 մլրդ դրամի հարկային վճարումով։ Հանքարդյունաբերության ոլորտի հսկան, 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ, 4.7 մլրդ դրամով կամ 91%-ով ավելի շատ հարկ է վճարել պետությանը։ Չորրոդ հորիզոնականում Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտի արտադրության «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ 4.1 մլրդ դրամի հարկերով, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 958 մլն դրամով կամ 19%-ով։

Ցուցակում հինգերորդը ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է, որը պետական բյուջե է վճարել մոտ 3.8 մլրդ դրամի հարկեր՝ 148 մլն դրամով կամ 3.8%-ով պակաս, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։ Հաջորդում է ՄՏՍ Հայաստան /Վիվասել/ ընկերությունը, որը նախորդ տարվա 3,4 մլրդ դրամի դիմաց, այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 3,5 մլրդ դրամի հարկ։ Յոթերորդը դարձյալ Վարդանյաններին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որը վճարել է ընդամենը 3,1 մլրդ դրամ, այն դեպքում, երբ անցյալ՝ 2020 թվականին առաջին եռամսյակում այս ընկերությունը վճարել էր 15, 2 մլրդ դրամի հարկ։
Հաջորդը Բարսեղ Բեգլարյանին պատկանող Ֆլեշ ընկերությունն է, որը վճարել է մոտ 3 մլրդ դրամ հարկ՝ անցյալ տարվա 3,1 մլրդի համեմատ։ Խոշորների ցուցակի իններորդը ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 2,6 մլրդ դրամի հարկերով, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 3,9 մլրդ դրամ։ Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ավտովառելիքի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի հարկերը կազմել են 2.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 4,4 մլրդ դրամի փոխարեն։ Այսինքն՝ ընկերության հարկային վճարումները նվազել են 1.8 մլրդ դրամով կամ 41.1%-ով։

Փաստորեն, 4-10-րդ տեղերում հայտնված բոլոր խոշոր հարկատուներն ունեցել են անկում․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ տնտեսական աճի և բարենպաստ բիզնես միջավայրի մասին։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3413 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am