Ավելի քան 6.5 մլն դրամ՝ կրթական և զարգացնող խաղերի համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարի ապրիլի 20-ին պայմանագիր է կնքել «ԶարՄան» ՍՊԸ-ի հետ, որով ընկերությունից գնել է կրթական, զարգացնող խաղեր: iravaban.net-ի հաղորդմամբ՝ պայմանագրի արժեքը կազմել է 6.600.000 դրամ: «ԶարՄան» ՍՊԸ-ն պարտավորվել է նախարարությանը տրամադրել. 1.Շարժական թվեր (25 հատ)՝, որի մեկ հատն արժե 30.000 դրամ, որը կազմել է 750.000 դրամ: 2.Շարժական այբբենարան (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 750.000 դրամ: 3.Հուզական ինտելեկտ (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, որը կազմել է 690.000 դրամ: 4.Հիշողություն և ուրախություն (26 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 780.000 դրամ: 5.Լեզվամտածողություն (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 750.000 դրամ: 6.Տրամաբանություն (27 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 810.000 դրամ: 7.Կենտրոնացում (25 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 750.000 դրամ: 8.Երկրաչափություն (22 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 660.000 դրամ: 9.Ժամանակ (22 հատ)՝, հատը՝ 30.000 դրամ, կազմել է 660.000 դրամ: Այս ամենը նախատեսվում է գնել մինչև ս.թ նոյեմբերի 10-ը և տրամադրել թվով 26 ՊՈԱԿ-ների։ Մանրամասները՝ iravaban.net-ում
