Երևանում հարկային տեսչությունների նոր պետեր են նշանակվել
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նոր հրամաններով փոփոխություններ են կատարվել Երևանի հարկային տեսչություններում։ Արաբկիր հարկային տեսչության պետ է նշանակվել Վախթանգ Սիսակյանը, Էրեբունու հարկային տեսչության նոր պետն է Կարեն Հայրապետյանը, 2017թ.-ի հունիսից էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության պետի պաշտոնն է զբաղեցնում Էդգար Մուրադյանը, փոխվել է նաև Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը, ներկայումս այս պաշտոնն է զբաղեցնում Արաբկիրի հարկային տեսչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը։ Արմեն Սաֆարյան- Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ծնվել է 1976թ. 10 փետրվար ք. Երևան: Կարեն Հայրապետյան- Էրեբունու հարկային տեսչության պետ Ծնվել է 1980թ.-ի հոկտեմբերի 05-ին: Վախթանգ Սիսակյան- ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչության պետ Ծնվել է 1974թ-ի սեպտեմբերի 28-ին, Սպիտակ քաղաքում: Էդգար Մուրադյան- Շենգավիթի հարկային տեսչության պետ Ծնվել է 1979թ. փետրվարի 7-ին` ք. Երևան:
