«Շյուստրիության» նոր դոզա ու մաստեր կլաս Փաշինյանից

Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում օրերս Փաշինյանը հանդես է եկել ցնցող մեկնաբանություններով... Ամեն անգամ, թվում է, թե աճպարարության, «շյուստրիության» հերթական դոզան վերջինն էր, բայց ոչ, պարզվում է դեռ ամեն ինչ առջևում է, մեզ սպասում են նոր «բարձունքներ», որոնք «գրավում» է Փաշինյանը:

Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը, որում նրանք ընդգծում էին Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը. «Սա ինչո՞վ է կարևոր: Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարևորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաև մեր տղաների կյանքի և հերոսության գնով», ասել է Փաշինյանը:

Հարց առաջին. այսինքն՝ պատերազմի գնո՞վ է Փաշինյանը Ադրբեջանին պարտադրելու ինքնորոշման իրավունք հարգել: Իսկ ինչո՞վ էր նա 2 տարի զբաղված, երբ Սերժ Սարգսյանից ժառանգություն էր ստացել Արցախի ինքնորոշման սկզբունքի հարգման վերաբերյալ միջազգային հանրության համոզմունք, ինչո՞ւ զրոյացրեց նա այդ ժառանգությունը, ու հիմա հազարավոր զոհերի գնո՞վ է հասնելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարգմանը...

Հաջորդը: Փաշինյանն ասում է. «Հայաստանի և Արցախի անվտանգությունն այսօր հենված է և երեկ էլ է հենված եղել, այսօր առավել ևս հենված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի, գործընկերության վրա: Եվ ուզում եմ ընդգծել, որ մեր անվտանգային համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը հայ-ռուսական համատեղ զորախումբն է, ինչի տրամաբանությամբ նշանակում է, որ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա»:

Այսինքն՝ Փաշինյանն, այնուամենայնիվ չի՞ բացառում նոր հարձակում արդեն Հայաստանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից, ու հիմա էլ հույսը Ռուսաստանի վրա՞ է, ինչպես այլ անվտանգային հարցերում: Իսկ Հայաստանի մարտունակության գործում ի՞նչ է արվում: Փաշինյանը հավելում է. «Նաև Արցախում խաղաղապահ կոնտինգետի տեղակայումն անվտանգության էական երաշխիքներ է ավելացնում Արցախի համար: Բայց, այնուամենայնիվ, ես նաև ուզում եմ ընդգծել մի հետևյալ հանգամանք: Օրինակ՝ Ղարաբաղի 44-օրյա պատերազմի համատեքստում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին էր Ռուսաստանի դերը կամ ինչու այնպիսին չէր, որի շուրջ Հայաստանում ոմանք մտածում էին, որ այդպես պետք է լինի: Եվ այս համատեքստում ինչպե՞ս ենք մենք գնահատում հայ-ռուսական բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը: Իհարկե, հայ-ռուսական բարեկամությունը, գործընկերությունն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ: Ռուսաստանը մեր դաշնակից պետությունն է: Ռուսաստանը մեր եղբայր պետությունն է, բայց կրկին ուզում եմ արձանագրենք՝ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, որովհետև անվտանգային այն մեխանիզմը, որն ունեցել ենք, տարածվել է Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս»:

Ռուսաստանի հանդեպ ինչպիսի քծնանքի նոր դրսևորում: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանի պարտավորությունների, դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ Փաշինյանը չուներ նույնօրինակ վերաբերմունք մինչև պատերազմը:

Մյուսը: Փաշինյանը հիմա էլ պատերազմի մեղքը գցում է այլոց վրա: «...Նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն»:

Հիմա էլ պատերազմի մեղավորը բոլորն են՝ բացի իրենից: Այսինքն, զիջեինք-չզիջեինք՝ միևնույն է պատերազմ լինելու էր: Ու ըստ նրա` հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպես հաղթահարել պարտությունը...

Փաշինյանը խոսել է նաև տնտեսությունից, այս համատեքստում անդրադարձ կատարել ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին միջանցքի վերաբերյալ. «Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա: Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից»:

Այստեղ արդեն հարց է ծագում՝ մեր հասարակությա՞նը, թե՞ իրեն է Փաշինյանը հիմարի տեղ դնում... Ավելի հավանական է՝ հասարակությանը, որովհետև ինքը լավ գիտակցում է, թե ինչ է անում: «Զանգեզուրի միջանցք» պահանջելով Ադրբեջանի նախագահը ոտնձգություն է իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ, որը չպահպանել կարողացող Փաշինյանը հիմա նոր ցնցող արդարացում է գտել՝ «դե մենք էլ կասենք՝ Նախիջևանի միջանցք ենք ունենալու...»:

Եթե ամեն ինչ այսքան սարսափելի, ազգակործան չլիներ, իհարկե, կարելի էր ծիծաղել «հնարամիտ» Փաշինյանի հերթական «շյուստրիության» մաստեր կլասի վերաբերյալ, սակայն իրականում սա իսկապես ողբերգություն է, թե ինչպես է մեր հասարակությունը թույլ տալիս այսօրինակ պետականության զգացում չունեցող մեկը իշխի մեր երկրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6085 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am