Մոնտենեգրոյում հարձակվել են հայ երկրպագուների վրա (տեսանյութ)
Մոնտենեգրոյում հայ երկրպագուների վրա հարձակում են գործել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ֆեյսբուքյան էջից: «Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։ Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա», - ասվում է հայտարարությունում: Նշենք, որ երեկ՝ հունիսի 10-ին Պոդգորիցայում Աշխարհի առաջնության 2018-ի ընտրական փուլում Մոնտենեգրոյի հավաքականը հանդիպում ունեցավ Հայաստանի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ Մոնտենեգրոյի:
