Գերթանկարժեք Նազար. Արմեն Սարգսյանի հերթական պիղատոսությունը

ՀՀ «պետության գլուխ» Արմեն Սարգսյանը հերթական անգամ աչքի է ընկել պիղատոսությամբ՝ լվանալով լիազորությունից ինքնազրկած սեփական ձեռքերը: Երեկվանից համացանցում մեծ աղմուկ է բարձրացել, թե
Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին ԱԺ–ն ընդունեց ընտրակարգի փոփոխությունը, համաձայն որի` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։ Սա Նիկոլ Փաշինյանի հաշվարկն է, նա հարցումների արդյունքներից գիտի, որ այս ընտրություններին ընտրողների մասնակցությունը լինելու է անչափ ցածր, սակայն եթե ռեյտինգային թեկնածուներ առաջադրվեն, ապա մասնակցության ցուցանիշը կբարձրանա, թեկնածուների շրջապատը, ազգուտակը, ծանոթ-բարեկամները ստիպված կգնան տեղամաս, կմասնակցեն ընտրություններին, իսկ որքան շատ մարդ մասնակցի, այնքան իշխանության հավաքած ձայները տոկոսային առումով կպակասեն: Եւ որքան էլ ընդդիմությունը պայքարեց, որ ընտրություններից առաջ խաղի կանոն չփոխվի, ապարդյուն, իշխող մեծամասնությունը միանձնյա ստանձնեց ԸՕ-ում փոփոխությունների պատասխանատվությունը:

Ոմանք, ոչ այնքան լավատեղյակ լինելով ընթացակարգային նրբերանգներին, նույնիսկ մի պահ զարմացան, միգուցե մտքներով անցկացրեցին, թե՝ չլինի՞, նախագահի պաշտոնն զբաղեցնողի մոտ վերջապես արժանապատվության ու զբաղեցրած բարձր պաշտոնին համապատասխանելու զգացողությունն է վերակենդանացել:

Մինչդեռ, իրականում Արմեն Սարգսյանի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հերթական պիղատոսություն:
Ըստ կարգի, ՀՀ նախագահն ԱԺ ընդունած օրենքը կամ պետք է 21 օրվա ընթացքում ստորագրի, կա՛մ դիմի Սահմանադրական դատարան (եթե խնդիր է տեսնում Սահմանադրությանն այդ օրենքի համապատասխանության հարցում): Բայց եթե նա ո՛չ մեկն է անում, ո՛չ էլ մյուսը (չի ստորագրում, չի դիմում ՍԴ), ապա օրենքը կարող է հնգօրյա ժամկետում ստորագրել ԱԺ նախագահի պաշտոնական կարգավիճակ ունեցողը, տվյալ դեպքում՝ Արարատ Միրզոյանը:

Իսկ ՀՀ նախագահը օրենքը չի ներկայացնի նաեւ ՍԴ.
«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:
Օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից այն առերևույթ խնդրահարույց չէ»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, նախագահը նկատում է, որ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Նշվում է նաև, որ Արմեն Սարգսյանը բազմիցս ասել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ:

Ասվում է նաև, որ փոփոխությամբ մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը: Իսկ առանց տարածքային ցուցակների համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում։ Այսինքն, ըստ նախագահի, այնտեղ, ուր կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա:
«Մինչդեռ նման փոփոխությունը ՀՀ–ում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստորեն, նախագահը եւ հասկանում է, որ միայն կայացած քաղաքական մշակույթ ձեւավորված երկրում է կարելի համամասնականով գնալու, եւ ձեռքերը լվանում է՝ թողնելով Նիկոլ Փաշինյանին սեւ գործը տեսնելու: Մի մարդ, ով 2020 թվականի ծրագրի կատարողականի փոխարեն խորհրդարանում բառացիորեն օրեր առաջ զբաղված էր իր ընդդիմադիրներին մեղադրանքներ վերագրելով, կարելի է պատկերացնել, թե ինչով է զբաղվելու ընտրարշավի ժամանակ: Միայն ասել, թե հրաժարվում եմ ստորագրել, առնվազն ծիծաղելի է: Արմեն Սարգսյանը լավ կանի սուտի խրոխտ տղա ներկայանալու փոխարեն իրականում կատարի իր սահմանադրական լիազորությունները գոնե այնտեղ, որտեղ կարող է իրավիճակ փոխել: Իսկ նման քայլերը սույն գերթանկարժեք Քաջ Նազարին հետեւողականորեն տանում է ինքնաոչնչացման:
Ի դեպ, օրերս Վրաստան կատարած այցը կրկին հազարավոր դոլարներ նստեց մեր՝ քաղաքացիերիս համար, սույն պարոնը որոշել էր մեկ գիշերվա համար 2000 դոլարանոց հյուրանոցում անցկացնել: Հավանաբար լավ ռելաքս էր եղել, դրա համար էլ համարձակվեց թեկուզ բառերով հրաժարվել ստորագրել Նիկոլ Փաշինյանի համար փոխված օրենքը:

Անի Սահակյան

դիտվել է 4181 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am