Արդեն 21 տարուց ավելի է`Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 23 շենքի բնակիչներն ամեն օր արևամուտը դիմավորում են ահը սրտներում: Մեկ տարի առաջ չգիտես ում կատարած սխալ ջրահեռացման խողովակների մոնտաժման պատճառով շենքի ողջ նկուղային հարկը լցվել է ջրով: Երեկ` հունիսի 10-ին, բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Երբ խնդիրն առաջացավ մեկ տարի առաջ, դիմեցինք Երևանի քաղաքապետարանին ու մեր վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն ոչ մի արդյունք: Փողկապավոր չինովնիկներն եկան, նայեցին, թողին հեռացան: Ոչ մի լուծում: Մի քանի րոպե կանգնելով շենքի բակում, թաղապետարանի չինովնիկն ասաց` ձեր շենքում կռիս է սատկել: Ի՞նչ կռիսի մասին է խոսքը, երբ ջուրը ողողվում է ողջ նկուղնորով և ճահճացել է, ինչի հետևանքով ողջ նկուղում տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ»:
Երևանի քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյա էլ բնակիչներին ասել է, որ իբրև խնդիրը լուծելու նպատակներով իրենք գումար են փոխանցել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, մինչդեռ ֆոտոլրագրողի տեղեկություններով այդ պաշտոնյան «ոտի վրա» ստել է` փորձելով բնակիչներին մոլորեցնել: «Վեոլիա Ջուր»-ը շենքերի նկուղներում առաջացած խնդիրների հետ գործ չունի: Այդ թերությունների վերացմամաբ պետք է զբաղվեն թաղապետարաներն ու քաղաքապետարանը: Իսկ «Վեոլիա Ջուր»-ը եթե կատարել է նմանատիպ աշխատանքներ, ապա դա ցուցաբերել է որպես բարի կամք: Բնակիչների համբերության բաժակն արդեն լցվել է, ու տեղեկացնում են պատկան մարմիններին, որ եթե կարճատև ժամանակում խնդիրը չլուծվի քաղաքակիրթ եղանակով, ապա իրենք ստիպված, ի նշան բողոքի` ողջ շենքի բնակիչներով փակելու են Հալաբյան փողոցը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը