Վիճաբանության պատճառով Արթուր Ալեքսանյանը կիսատ է թողել գոտեմարտը (տեսանյութ)
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը:Վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարության պատճառով տրիբունաներում զանգվածային քաշքշուկ է սկսվել, իսկ Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։ Նրա հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։
