Փաշինյանն ուզում է հագուրդ տալ Ալիեւի արյան ծարավին

Մինչ Հայաստանի արյան վաճառականները ոգեւորվել են Թուրքիայի հետ բաց սահմանների հեռանկարով եւ իշխանական լոբբինգն աշխատում է այդ ուղղությամբ, որ Հայաստանը պետք է տնտեսապես ապաշրջափակել, Նիկոլ Փաշինյանի կիրթ բարեկամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետությունում սպանել են մեր գերեվարված տղաներից 18-ամյա Էրիկ Մխիթարյանին: Նա Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր։ 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ջրականում էր ծառայում։
Ընտանիքի հետ վերջին անգամ կապ էր հաստատել հոկտեմբերի 8-ին Հադրութից: Նոյեմբերի 24-ին հարազատները ադրբեջանական վիդեոներում տեսնում են իրենց որդուն՝ գերեվարված։
Այս ողջ ընթացքում ընտանիքը սպասում էր տղայի վերադարձին, բայց ապրիլի 8-ին ԴՆԹ երեք հետազոտություններն էլ դրական պատասխան են տալիս. հաստատվում է Էրիկի մահվան լուրը: Նրա դին գտել էին որոնողական աշխատանքների ժամանակ:
Սա է մեր թշնամին ու նրա իրական դեմք, ում հետ մեզ համառորեն ուզում են բարեկամացնել իմքայլական թուրքերը։ Այսպիսին է թշնամին, ով սպանում է գերի ընկած անզեն հայ զինվորին, ով անգամ չէր հասցրել նորմալ հասկանալ, թե ինչ է զինվորական ծառայությունը։ Սպանում, հետո դին տանում, թողնում է որոնողական աշխատանքների վայրում։

Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թրքահպատակները, հատկապես արյան վաճառական գործարարներն այժմ զբաղված են Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ: Նրանով, ինչ ընդհանուր լեզվում կոչվում է խաղաղության պայմանագիր, ասել է թե՝ կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով, որի արդյունքում սահմանները կբացվի եւ մի քանիսը մի քանի կլիլոգրամ էժան լոլիկ կկարողանան գնել՝ դա փոխելով մեր գերիների ու անհետ կորածների կյանքի գնով: Քանի կա գերիների եւ անհետ կորածների հարց, խոսել ապաշրջափակումից, կնշանակի խաչ քաշել մեր տղաների կյանքի վրա:
Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն ուզում է իր բերած աղետային հետևանքը հայության վրա «վաճառել» նրանով, թե՝ բա չեք իմացել, ժողովո՜ւրդ, սրանից հետո Հայաստանի համար Նախիջևանով ու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան, դեպի Ռուսաստան, երկաթուղային ճանապարհները բացվելու են, ապաշրջափակվելու ենք ու լավ ապրենք: Եթե հիմա այս մարդը մեր ռազմագերիների կյանքը չի կարողանում ապահովել եւ Ադրբեջանն ինչ ուզում անում է, պատկերացնել կարելի է՝ եթե սահմանները բացվեն ինչպես են անպատիժ մոռթելու եւ խոշտանգելու հայ ուղեւորներին ու վարորդներին:

Անի Սահակյան

 

դիտվել է 1100 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am