Հարութ Գրիգորյանի ընկերները ռինգում հարձակվել են հայ մարզիկին նոկաուտի ենթարկած հոլանդացու վրա
Փարիզում Քիկբոքսինգի Glory 42 մրցաշարի մենամարտում հոլանդացի Մուրտել Գրոնհարթը նոկաուտի է ենթարկել Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանին, երբ վերջինս մրցակցին մեջքով կանգնած է եղել: Սակայն Գրոնհարթը որևէ կանոն չի խախտել այդ հարվածով, քանի որ մրցավարը մենամարտը դադարեցրած չի համարել: Մի խումբ երկրպագուներ էլ հարզակվել են նրա վրա: Ենթադրվում է, որ նրանք հայ մարզիկի ընկերներն են եղել:
