Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան և Ուկրաինա. Էրդողանը՝ Ռուսաստանին
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով ԴԱԻՇ-ի զինյալների կողմից հարձակման ժամանակ ոչնչացվել է 18 ահաբեկիչ. «Տեղի ունեցածն ապացուցում է, թե որքան ճիշտ էր Բաշիքայում ճամբար ստեղծելու մասին մեր որոշումը։ Իրադարձությունները ցույց են տվել մեր սպաների ու զինվորների պատրաստվածության բարձր մակարդակը»։ Էրդողանը կոշտ քննադատել է նաև Ռուսաստանին. «Ռուսաստանն ասում է, որ իրենց այնտեղ կանչել է Սիրիայի կառավարությունը։ Բայց չէ՞ որ Սիրիայի ներկայիս կառավարությունը լեգիտիմ չէ։ Նրանք ասում են, որ ՄԱԿ-ն իրենց համարում է լեգիտիմ։ Կարող է համարել, սակայն դուք պարտավոր չեք ժամանել ամեն տեղ, որտեղ կկանչեն։ Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան։ Ներխուժեցիք, որովհետև այնտեղ կանչե՞լ էին ձեզ։ Այնուհետև ինչո՞ւ ներխուժեցիք Ուկրաինա, որովհետև ձեզ այնտեղ կանչե՞լ էին»։
