Իրաքում ԴԱԻՇ-ի հարձակման զոհ է դարձել 30 մարդ
Reuters-ը հայտնում է,որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրոհել են Մոսուլից 100 կմ հարավ գտնվող Շիրքաթ քաղաքը, ավելի քան 30 մարդ է զոհվել: Երկրի անվտանգության ուժերում գործակալությանը հայտնել է, որ զոհերի թվում զեինվորականներ և խաղաղ բնակիչներ կան: 40 մարդ վնասվածքներ է ստացել: Իրաքի զինված ուժերին հաջողվել է հետ մղել գրոհը, 10-ից ավել գրոհային է ոչնչացվել:
