Ուժեղ կարկուտ և անձրև Վրաստանում
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերություններին ուժեղ կարկուտը և անձրևը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի շրջաններին և մայրաքաղաքին: Երկրի արևելյան մասում եղանակային վատ պայմանները ոչնչացրել են բերքի 70 տոկոսը, վնասվել են գյուղատնտեսական հողերը և այգիները: Մայրաքաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են ուժեղ կարկուտի տեսանյութերը, որի հետևանքով վնասվել են շատ ավտոմեքենաներ:
