Երկերեսանիության նոր մակարդակ. քծնել Պուտինին, ապա՝ մեղադրել

Armvoice տելեգրամ ալիքը նախօրեին հրապարակել է հատված Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից, որում Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին՝ Արցախում ստատուս քվոյի փոփոխության համար։

«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք ուղիղ այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մի օր ԱԺ ամբիոնից Փաշինյանը «նախկիններին» ու ԱԺ ընդդիմությանն է մեղադրում պատերազմում իր կրած խայտառակ պարտության ու կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար, իսկ պարզվում է, Մոսկվա վերջին այցից հետո, Պուտինի հետ հանդիպելուց անմիջապես հետո նա Մոսկվայում, այսպես ասած՝ մեղադրում է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու մեջ:

Ինչ է սա, եթե ոչ պետական մտածելակերպ չունենալու վառ ապացույց: Փաշինյանը այդ հայտարարությունից ժամեր առաջ Պուտինին «պատմում» էր, թե որքան կարևոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման համար: Բայց պարզվում ա, չկա՝ ոչ մի արգելք, այսպես ասած, սեփական պարտվողականության պատճառները թաքցնելու հարցում նա կարող է մեղադրել բոլորին, այդ թվում և Ռուսաստանին, որը կայունություն է հաստատել Արցախում, զբաղված է բոլոր խնդիրների լուծմամբ: Իսկ պատերազմի ընթացքում՝ հայկական կողմը, ինչպես փաստում են լավատեղյակ աղբյուրները, զենքի պակաս չի զգացել:

Ու այս իշխանությունը դեռ Ռուսաստանին ինչ-որ բանո՞ւմ է մեղադրում...

Այս ապաշնորհ, ոչ պետականամետ իշխանության պայմաններում անգամ Մոսկվան այս օրերին շեշտում է Հայաստանի կարևորությունը:

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Նախօրեին Մոսկվայում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ բանակցությունների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ «Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»։ «Հայաստանի տարածքում 102-րդ ռազմակայանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է», ասել է Գերասիմովը։

Իսկ երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը, Ռուսաստանի տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հարությունյանը կարևորել է Ռուսաստանի դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը, նախարարը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը, կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

Ահա, Ռուսաստանի ջանքերն ու Փաշինյան իշխանության բացարձակ անհեռատես քաղաքականւթյունը... Նա, ըստ ամենայնի՝ ինչ-ինչ ուժերի կողմից նա հստակ ուղղորդվում է, և նրանց նպատակը Հայաստան-Ռուսաստան, այսպես ասած՝ ոչ այնքան բարվող հարաբերություններն էլ ավելի բարդացնելու նպատակն է դրված: Այլ բացատրություն, պարզապես, հնարավոր չէ գտնել...

Այնպես որ, հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը մի օր էլ հայտարարի, որ Արցախի դեմ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կռվել, այլ՝ Ռուսաստանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2018 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am