Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի պարոն վարչապետ

Ձեզ են դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների (այժմ արդեն նախկին) աշխատակիցները:

Սոցիալական ոլորտում ընթացող բարեփոխումների արդյունքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող 4 կառույցներ` այդ թվում Զբաղվածության պետական գործակալությունը` իր տարածքային կենտրոններով: Նոր կառույցի կանոնադրության համաձայն` գործակալության գործունեությունը իր բոլոր գործառույթներով պահպանվում է նոր կառույցի կազմում, մինչդեռ ՀՀ վարչապետի 26.02.2021թ. 172-Լ որոշմամբ ապրիլի մեկից Զբաղվածության պետական գործակալության գործունեությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է` այդպիսով ստեղծելով քաղաքացիական ծառայողներին պաշտոնից ազատման հիմք:


Տարբեր առիթներով իր ելույթներում ԱՍՀ նախարար Մ. Առաքելյանը հավաստիացրել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում որևէ քաղաքացիական ծառայող չի կորցնի աշխատանքը: Ոլորտի ղեկավարի նման մոտեցումը արդարացի էր, քանի որ այդպիսով կապահովվեր նոր ստեղծվող կառույցի գործունեության անխափան իրականացումը, մյուս կողմից կպաշտպանվեր քաղաքացիական ծառայողների օրենսդրությամբ սահմանված իրավունքները:
Սակայն իրականությունն այլ է:

Չնայած ««Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներով (հոդված 8) սահմանված է, որ «hամապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ», բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, տարիներ շարունակ պետական բյուջեի, նաև տարբեր միջազգային կառույցների միջոցներով բազմաթիվ վերապատրաստումներ անցած, իրենց մասնագիտության մեջ հմտացած քաղաքացիական ծառայողներին նոր ստեղծված կառույցում համապատասխան աշխատանքի առաջարկ չի արվում: Փոխարենը հայտարարվել են ժամանակավոր թափուր պաշտոնների մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաև այլ անձինք:

Եթե անգամ, թափուր աշխատատեղերի մրցույթներում ընտրվեն զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետները` հաշվի առնելով նրանց բազմապրոֆիլ մասնագիտական գիտելիքները, գործատուների, աշխատանք փնտրողների, միջազգային և տեղական գործընկերների հետ համագործակցելու տարիների ընթացքում ձեռք բերված փորձը, խախտվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց իրավունքները, այն է` ընդհատվում է նրանց աշխատանքային ստաժը, զրոյանում է աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի բնականոն աճի հաշվին գոյացած աշխատավարձի մասը:
Հարգելի պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայության աշխատանքը մասնագիտական գործունեություն է ի շահ պետության, հեռու քաղաքական գործընթացներից, խնդրում ենք վերանայել ՀՀ վարչապետի 26.02.2021թ. 172-Լ որոշումը և վերականգնել զբաղվածության տարածքային կենտրոնների շուրջ 300 քաղաքացիական ծառայողների խախտված իրավունքները:

Զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցներ

դիտվել է 692 անգամ
Լրահոս
«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Իսրայելցի նախարար ԲՀԿ-ն ոչ միայն տանում է Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան Երթևեկության սահմանափակումներ կլինեն Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է զենք փոխանցի Իսրայելին Լույս չի լինելու Հայտնաբերվել են «գոլդ» համարներով թանկարժեք մեքենաներ վարող օրինախախտներ, այդ թվում՝ դպրոցականներ Այս իրականությունն է խուճապի մատնել Փաշինյանին և ստիպել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը Արթուր Հարությունյանը նշանակվել է Այն փաստը, որ Փաշինյանn այնտեղ չի լինի, արդեն իսկ հստակ ազդանշան է. Օվերչուկ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն․ Ռյուտե Ի՞նչ կարող եմ ես թալանել Հայաստանից. գրպանս փակեմ, էլի կլինեմ շատ հարուստ մարդ. Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ժողովուրդը զզվել է քեզանից, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում․ Իշխան Սաղաթելյան (video) 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ #ՀԻՄԱ․ Ի՞նչ հարցերով են երևանցիները մոտենում Լևոն Քոչարյանին (video) «Ընկերներս ինձ կալուգացի Սամո են ասել, հո չեն ասել՝ չմո՛ Նիկոլ»․ Սամվել Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել Անդրանիկ Թևանյանին (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու է Նիկոլը հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Հայկ Նահապետյան (video) «Էնքան են Նիկոլի ճակատին գոռացել դավաճան, լրբացել ընկել է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Հիստերիայի են հասցրել Նիկոլին․ ինչու՞ է հենց հիմա հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Երվանդ Բոզոյան (video) 2 անձ ձերբակալվել է #ՈՒՂԻՂ.«Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան (video) «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am