Ձերբակալվել է «երկու աշխարհների ղեկավարի» որդին
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է,որ Սան Պաուլուում ձերբակալվել է կալաբրիական մաֆիայի պարագլուխներից Վինչենցո Մակրին,ով հանցագործ աշխարհի հայտնի ներկայացուցիչ Անտոնիո Մակրիի որդին է, որին անվանում են «երկու աշխարհների ղեկավար»՝ Կանադայի եւ ԱՄՆ-ի տարածքում ծավալած հանցավոր գործունեության համար։ Նա սպանվել է Իտալիայում՝ մաֆիոզային կլանների միջեւ հաշվեհարդարի ժամանակ:Վինչենցոն ձերբակալվել է Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի օդանավակայանում։ Նա փորձել է Վենեսուելա մեկնել, որտեղ ապրել է կեղծ փաստաթղթերով։ Նրա որդին՝ Վինչենցոն շարունակեց հոր գործը։ Հայտնի է, որ 1989-2002 թվականներին նա պատիժ է կրել ամերիկյան բանտում՝ թմրանյութերի միջազգային մաքսանենգության մեղադրանքով։ Վերջին տարիներին նա բնակվում էր Նիդեռլանդներում, որտեղ շարունակել է ծառայել նդրանգետայի հանցավոր շահերին։
